Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Տնտեսություն

Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են 12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը:

Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջև կապի, փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչպես նաև խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։

«Արմդրոն համայնք»-ն իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձևավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ և մրցույթներ կազմակերպում, դեռահասներին և մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում և սպասարկում է ուսուցանում։

Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն:

Նկատելով պատանիների պատրաստակամությունն ու մարզվելու ցանկությունը՝ համայնքը ինտենսիվ կազմակերպում է մարզումներ, որոնք խրախուսում են երեխաներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել և զարգացնել իրենց կարողությունները:

«Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջև։ Կարծում եմ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարևոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական և փոխօգնության միջավայրը տարեց տարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ, հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում և մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել հայաստանում FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրը», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաև Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին:

 «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների:

 

 

 

https://iravunk.com/sim/?p=311414&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը