«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան

Ներքաղաքական
Գյումրին աշխարհին ասելիք ունի
 
Քո խիղճը երբեք չխախտեց Եվրոպ,
Փշրելով գանգեր բյուրավոր Հայի,
Արնախում Եվրոպ,բարբարոս Եվրոպ,
Անեծք սերնդիդ,անեծք դարերի։
 
Ավ. Իսահակյան
 
Իշխանությունը տրված է նրանց,ով համարձակվում է կռանալ և վերցնել այն։
 
Ֆ. Դոստաևսկի
 
Մարդիկ, ովքեր չունեն թերություններ, ուրեմն ունեն քիչ արժանիքներ։
 
Աբրահամ Լինկոլն
 
Такава наш мир слепых ведут безумцами.
 
В. Шекспир

Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների եւ փոքր մարդկանց դարաշրջանում, ուր ամենամեծ դասն այն է, որ հիմարները եւս իրավացի են լինում: 30 տարուց ավելի մեր պատմական հողում չենք գտնում մեզ հաջողությունների մղող դարավոր թովչանքի բանալին, ի՞նչ պետություն ենք կառուցում, եւ ո՞րն է հայ տեսակին բնորոշ աշխարհաքաղաքական պետական մոդելը։

Մեր օրերում աշխարհի գերծանր քաշային պետությունների խաղերի գլխավոր բովանդակությունը միաբեւեռ աշխարհի չեղարկումն է, իսկ նոր աշխարհակարգ մշակողները, աշխարհի անվտանգության դիմաց իրենց կենսակերպն են թելադրում։

Երկիր մոլորակի այս համայնապատկերում Գյումրի քաղաքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանը։

Ընտրությունների ավարտման արդյունքում հաղթեց կոմունիստների թեկնածուն՝ արժանանալով հաղթողի դափնիներին։ Գյումրեցիները, ընտրելով Վարդան Ղուկասյանին եւ շնորհավորելով, իրենց թեկնածուի մեջ տեսնում են կոմունիստին վայել պետական գործչի կերպար, ով գիտի աշխատել, արարել, աշխատող մարդուն գնահատել, հողի մշակին հավատալ, նրա քրտնաթոր զավակին սիրել։ Նա կարող է թշնամու կուրծքը մխրճվել եւ խեղճ ու տկարին դառնալ կարեկից։ Ավանդապաշտ գյումրեցին մեծ հույսեր է կապում իրենց ընտրած թեկնածուի հետ եւ վիրավորվում է, որ իրենց ընտրյալին շատ մարդիկ «Վարդանիկ» փաղաքշական անունն են տալիս։ Նա պատահական չի արժանացել հաղթողի դափնիներին, հիշենք, որ 5 անգամ Գյումրին է ղեկավարել։

Ինչպես երջանկահիշատակ Հ. Շիրազն էր ասում իր որդուն՝ Արայիկին նվիրված բանաստեղծությունում. «Անդրանիկ քանդակիր, Վարդան քանդակիր, որ իմանամ արյունս քո մեջ է հոսում»:

Աշխարհի քաղաքական դաշտը դարձել է նորահայտ կույսերի, հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների, անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ։ Դարերով փորձություն անցած մեր հյուսիսային բարեկամին թողած` գլուխները թեքել են դեպի Արեւմուտք։ Եվրոպայի դռներն են ծեծում, բայց սիրելի հայրենակիցներ, այդ դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար, իսկ դրսից թվացյալ բաց են։ Մեզ թվում է, թե երկու աթոռ ենք զբաղեցնում, բայց իրականում կանգնած ենք ընդունարանում եւ խզմալյանների, շիրինյանների ու արամսարգսյանների «գաղափարների» իրականացմանն ենք սպասում։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հին թշնամիներից նոր բարեկամներ չեն ծնվում։ Խոսքս ավարտում եմ մեծ գյումրեցու՝ Հ. Շիրազի հրաշալի տողերով.

Դաշտն Արարատի սեղան իմ սինին,
Սեւանն իմ գինին լուրթ ամպերի մեջ,
Բաժակս խփեմ Արարատ սարին,
Կենացդ խմեմ ռուս ժողովուրդ։

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայ կոմունիստ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան