«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին

Հասարակություն
 
Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերին էլ հաջողվել է ողջ մնալ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանություից հետո։ Նրանց պատմություններն է Սիմոնյանը ներկայացրել «Տելեգրամի» իր ալիքում։
«Որքան աշխարհում մարդ կա, այնքան տեսակի հիմարներ կան, – ասում էր նախատատս` Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել և կարդալ չգիտեր, բայց սովորեցրել է ինձ աղոթել, աստվածավախ լինել և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա», – գրել է Սիմոնյանը։
Прабабушка Маргариты Симоньян Нартуи Нерсесян - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2025
Նարտուհի Ներսեսյան
Նա պատմել է, որ 1915 թվականին Նարտուհի Ներսեսյանի աչքի առաջ յաթաղանով կտրել են նրա ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ ամուսնացած քրոջը հաջողվել է խուսափել բռնաբարությունից, նա իրեն ցած է գցել Տրապիզոնի բարձր ափից և խեղդվել։ Ողջ են մնացել միայն նախատատը` Նարտուհին և նրա կրտսեր քույրը` Ալիսան, ում պատվին հետագայում անվանել են Մարգարիտա Սիմոնյանի քրոջը։ Նրանց հայրը մահանալուց առաջ հասցրել է նրանց մեկական ոսկի տալ, որը Նարտուհին թաքցրել է այտի հետևում։
 
«Նրանց երկուսին` շիկահեր, կապուտաչյա աղջիկներին թուրքական ընտանիքներ վերցրին. սիրուններին ողջ էին թողնում, որպեսզի ամուսնացնեն` արյունը խառնվի։ Նրանք մեծանում էին թուրք ընտանիքում, մինչև նախատատիս գտան հարազատներն ու օգնեցին Ղրիմ փախչել», – գրել է Սիմոնյանը։
Հենց այսպես Sputnik–ի գլխավոր խմբագրի ընտանիքը հայրական կողմից հիմնավորվեց ռուսական Ղրիմում։ Ինչ եղավ նախատատի քրոջ` Ալիսայի հետ, նրանք չգիտեն։
Սիմոնյանի երկրորդ նախատատը Ցեղասպանության ժամանակ մոտ 5 տարեկան էր։ Իրենց տուն թուրքերի ներխուժումից առաջ ծնողներին հաջողվել է աղջկան փաթեթել գորգի մեջ և պատին դեմ տալ։ «Նա կանգնած էր այնտեղ ու լսում էր, թե ինչպես են սպանում իր բոլոր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, ու նա երկար էր այդպես կանգնած։ Նրան այդպես էլ չնկատեցին։ Նա այդ գորգում մնաց մինչև իրեն գտան թուրք հարևանները», – գրել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ հիշում է նախատատերի պատմածը և ոչ մեկին թույլ չի տա մոռանալ։
Նյութի աղբյուր` https://arm.sputniknews.ru/20250424/voch-mekin-tujl-chem-ta-mvoranal-simvonjany-ceghaspanutjunic--nakhatateri-prkvelu-masin-88232422.html
https://iravunk.com/sim/?p=311393&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան