«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սպորտ

Օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Համլետ Մանուկյանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը։ Նա հավասարը չունեցավ նժույգթափեր վարժությունում։ Եզրափակչում երիտասարդ մարմնամարզիկը վաստակեց 14.700 միավոր։ Որակավորման փուլում Մանուկյանը հավաքել էր 14.400 միավոր։ Համլետը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում։ Նժույգթափեր վարժության եզրափակչում մեր երկրի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 13.166 միավորով 7-րդն է։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Համլետ, ոսկե մեդալներ նվաճելու առթիվ։ Սա քո նորամուտն էր մեծահասակների կազմ։ Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան։ - Շատ շնորհակալ եմ։ Շատ լավ զգացողություններ ունեմ, ուրախ եմ, որ կարողացա հաղթել։ Երկար էինք պատրաստվել այս մրցումներին։ Լավ ստացվեց։ Իսկապես անչափ ուրախ եմ, քանի որ երկու փուլերում էլ ոսկե մեդալ եմ նվաճել։ Հաղթանակներս նվիրում եմ իմ հայ ազգին, քանի որ վաղը ապրիլի 24-ն է, նվիրում եմ նաև 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի պայծառ հիշատակին։ Նշեմ, որ մեծահասակների կազմում մրցակցությունը բավականին ուժեղ է ընթանում։ Օլիմպիական մեդալակիրների, Աշխարհի չեմպիոնների հետ ես պայքարում, հարկավոր է ավելի զգոն և ուշադիր լինել վարժությունը կատարելիս։ Փառք Աստծո, կարողացա հավաքվել ու եզրափակչում կատարել վարժությունս։ Անկեղծ ասած, կար լարվածություն, սակայն ես հաղթահարեցի։ Փորձեցի կենտրոնանալ, որ պայքարում եմ մեծահասակների կազմում։ Կարևոր էր, որ լավ կատարեմ վարժությունս, այդ դեպքում էական նշանակություն չունի մեծահասակների, թե երիտասարդների կազմում եմ։ Միակ տարբերությունը այն է, որ այստեղ արդեն շատ ուժեղ հակառակորդներ են։

- Համլետ, արդյոք սպասում էիր, որ ոսկե մեդալներ կնվաճես։

- Յուրաքանչյուր մրցմանը սպասում եմ, որ պիտի ոսկե մեդալով վերադառնամ հայրենիք։Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կստացվի վարժությունս։ Սպասում էի, որ կհաղթեմ։ Այս արդյունքները մարզիչներիս հսկայական աշխատանքի պտուղներն են, առանց նրանց տքնաջան աշխատանքի անհնար է հասնել հաղթանակի, նրանց շնորհիվ եմ նվաճել։ Առաջինը անձնական մարզչիս Հայկ Նազարյանի հետ եմ խոսել։ Արդեն Եգիպտոս ենք մեկնել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին 6֊րդ փուլին մասնակցելու։ Եվրոպայի առաջնությանը ևս պիտի պատրաստվենք, որի ժամանակ շատ ավելի դժվար է լինելու, մրցակցությունը շատ թեժ կլինի։

- Շնորհակալություն, Համլետ, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակներիդ։

- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։ Իսկ ահա Համլետի անձնական մարզիչը

ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց իր սանին. «Համլետը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է, նա Աշխարհի գավաթի երկու փուլերում էլ փայլուն հանդես եկավ ու ոսկե մեդալներ նվաճեց, կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Առջևում Եգիպտոսում կայանալիք վերջին փուլն է։ Ես շատ գոհ եմ Համլետից, նրան շատ մեծ ապագա է սպասվում»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում