2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ Զատուլին

Միջազգային

2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված:  Այս մասին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է  Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը.

«1915 թվականի ապրիլի 24-ը մի օր է, որը չի կարելի լուսավոր անվանել, դա սգո օր է, հիշատակի օր մեկուկես միլիոն անմեղ զոհերի համար, որոնք զոհվեցին Օսմանյան կայսրությունում 110 տարի առաջ՝ անցյալ դարասկզբին, պարզապես հայ լինելու պատճառով։

Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ: Դա ողբերգություն է, որի ցավը չի ամոքվում է առ այսօր։ 1995 թվականին, իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության Պետդուման ճանաչեց այդ ցեղասպանությունը։ Դա սոսկ համերաշխության ակտ չէր հայ ժողովրդի զոհերի հետ, այլ ճշմարտության և պատմական արդարության նկատմամբ հարգանքի վկայություն։ Ռուսաստանը, որ դարեր շարունակ եղել է հայերի կողքին և նրանց հետ, չէր կարող այլ կերպ վարվել։

Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առջև, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ. Դա ողբերգության շարունակությունն է՝ մեր դարում քողարկված ոմանց կասկածելի հիմնավորումներով, մյուսների դավաճանությամբ։ Մենք նշում ենք դարերով իրենց հողի վրա ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնական և մշակութային հուշարձանների հափշտակության փորձը, գերիների նկատմամբ Շեմյակինի դատավարությունը։ Դա չի կարող անտարբեր թողնել մեր խղճին։

Այս օրերին հատկապես դժվար է հետևել, թե ինչպես են հենց Հայաստանում արտաքին և ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հարձակման ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են քանդվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակից ու բարեկամ են եղել։

Բայց, չնայած ամեն ինչին, ուզում եմ ձեզ վստահեցնել. մենք՝ Ռուսաստանում, անտարբեր չենք։ Մենք հիշում ենք: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ: Մենք շարունակելու ենք ասել ճշմարտությունը և պայքարել, որպեսզի անցյալի ողբերգությունները ներկայում և ապագայում չկրկնվեն։

Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Ռուսաստանում ընդունվեց «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը։ Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը դառնա ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս: Թող այն միավորի բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, ովքեր չեն բաժանում ժողովուրդներին ըստ աշխարհագրության ու շահերի, ովքեր կիսում են նրանց ցավն ու հույսը»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին