ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ Ասլանյան

Հանդիպում

Վաղուց, դեռ ամիսներ առաջ, երբ մենք սկսեցինք մեր գործունեությունը իմ ելույթներից մեկում ես ասացի, որ այս ընդդիմությունը եւ իշխանությունը հստակ սերտաճում են իրար հետ։ Այսինքն մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով, ու դա ճշմարտություն է։ Ես Ձեզ անուն չեմ տա, բայց երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մեկի հետ զրույցում ասացի, որ այս ընդդիմությանը պետք է ռադ անել, ասեց, բայց ինչո՞ւ պարոն Ասլանյան, սրանից լավ ընդդիմություն չէինք էլ կարող երազել, լավ էլ սովորել ենք իրար։ Այնպես որ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ է, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ,-անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ընդդիմություն-իշխանություն հերթական «մենամարտին», ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

-Ասում են, որ ՔՊ-ականների վերջին նյարդային ջղաձգումները պայմանավորված են Գյումրիում պարտությամբ, այսինքն նրանք գիտակցում են, որ վերարտադրվելու շանսեր այլեւս չունեն։

-Չէ, ես համամիտ չեմ, քանի-քանի անգամ է եղել, որ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը հասել է անգամ ծեծկռտուքի։ Չէ, պարզապես նրանք շատ լավ խաղում են, ափսոս որ ժողովուրդն է տուժում։

-Այսինքն սինխրոն աշխատո՞ւմ են միմյանց հետ։

-Ես ասացի, Դուք հասկացեք։ Ես կարծում եմ, որ պետք է ժողովուրդը հասկանա, որ 2026թ․-ին ոչ իշխանությանը եւ ոչ ընդդիմությանը չպետք իշխանությանը մոտ թողնել, երկուսին էլ պետք է տշել ու դուրս շպրտել քաղաքական դաշտից։ Որովհետեւ նրանիցից եւ որեւէ մեկը իրական պետականամետություն չի դրսեւորում։

-Պարոն Ասլանյան, քաղաքական դաշտում ո՞ւմ եք տեսնում, որպես ապագա իշխանություն։

-Դեռ չեմ տեսնում, մենք լրջագույնս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեզ հեռացրել են խմբակցությունից եւ կուսակցությունից բացառապես նրա համար, որ մենք չենք շեղվել հեղափոխական սկզբունքներից։ Եվ մենք հիմա փորձելու ենք իրական պետականամետ ուժերին համախմբելու ուղղությամբ․ հիմա պետք է շատ լուրջ ժողովրդին պատրաստել 2026թ․-ի ընտրությանը։

-Այսինքն արտահերթ ընտրություններ չակնկալե՞լ։

-Ես գտնում եմ, որ այլեւս արտահերթ  ընտրությունների կարիք չկա, մեկ տարի է մնացել, ու այսօր ժողովուրդը կարող է էմոցիաների տակ գնալ սխալ ընտրությունների։ Եէթե հիմա ընտրություն անեն, ապա ժողովրդի 60-70 տոկոսը չի գնա ընտրությունների, այդ կերպ հնարավորություն կտա այս իշխանություններին նորից վերարտադրվելու, որովհետեւ միայն պետական ռեսուրսներով 25-30 տոկոս իրենք կհավաքեն։ Իսկ, եթե այդքան քիչ մասնակցություն լինի, իրենց 25-30 տոկոսը կարող է հասնել 40-50 տոկոսի, եւ նորից ժողովուրդը կընկնի, մեղմ ասած, հերթական ծուղակի մեջ։

https://iravunk.com/sim/?p=311268&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ