«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Միջազգային

Ֆ­րան­ցիս­կոս պա­պի մահ­վա­նից հա­զիվ մեկ օր անց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=311262&l=am) ար­դեն իսկ շրջա­նառ­վում են նրա հա­վա­նա­կան փո­խա­րի­նո­ղի ա­նուն­ները: Ի­հար­կե, ցան­կը շատ մեծ է՝ դա­տե­լով նախ­նա­կան պատ­կե­րից, մոտ 1,5 տասն­յակ կար­դի­նալ կա­րող է նստել հով­վա­պե­տի գա­հին: Բայց, ի­հար­կե, կան մի քա­նի­սը, ո­րոնց մեջ էլ հիմ­նա­կան պայ­քա­րը կծա­վալ­վի:

The Daily Mail-ի գնա­հատ­մամբ, Հ­ռո­մի կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու ղե­կա­վա­րի պաշ­տո­նի ա­մե­նա­հա­վա­նա­կան ֆա­վո­րիտ­նե­րը չորս կար­դի­նալ­ներ են՝ Լո­ւիս Ան­տո­նիո Թագ­լեն, Պիետ­րո Պա­րո­լի­նը, Փի­թեր Թ­յուրք­սո­նը եւ Փի­թեր Էր­դոն։

­Լո­ւիս Ան­տո­նիո Թագ­լեն Ֆի­լի­պին­նե­րի մայ­րա­քա­ղաք Մա­նի­լա­յի ար­քե­պիս­կո­պոսն է: The Week-ի գնա­հատ­մամբ, նա վա­ղուց ա­մե­նա­հայտ­նի թեկ­նա­ծուն է բուք­մեյ­քեր­նե­րի շրջա­նում, նրա հե­ռան­կար­նե­րի մա­սին խո­սում են նաեւ Վա­տի­կա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Թագ­լը հայտ­նի է որ­պես խո­րա­մանկ բա­նակ­ցող, եւ դա նրա լուրջ ա­ռա­վե­լութ­յու­ննե­րից է: Այլ ա­ռա­վե­լութ­յուն է, որ ընտր­վե­լու դեպ­քում Թագ­լը կդառ­նա կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ա­սիա­ցի պա­պը. եթե Ֆ­րան­ցիս­կո­սը ներ­կա­յաց­նում էր Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կան, ին­չո՞ւ փո­խա­րի­նո­ղը չլի­նի Ա­սիան ներ­կա­յաց­նող: Վեր­ջա­պես, Թագ­լը ա­մե­նաա­զատ ուղղ­վա­ծութ­յան ա­մե­նա­հայտ­նի կար­դի­նալ­նե­րից մեկն է, ով բազ­միցս հան­դես է ե­կել ԼԳԲՏ-ա­կան­նե­րի եւ չկա­նո­նա­կարգ­վող միգ­րա­ցիա­յի օգ­տին: Շատ նման է, որ հենց Թալգն էլ կդառ­նա լի­բե­րալ հա­մա­կար­գի հիմ­նա­կան հո­վա­նա­վոր­յալն այս պայ­քա­րում:

­Միան­գա­մայն հա­վա­նա­կան ի­րա­վա­հա­ջորդ է հա­մար­վում նաեւ Սուրբ Ա­թո­ռի պետ­քար­տու­ղար Պիետ­րո Պա­րո­լի­նը: Մի­ջազ­գա­յին տար­բեր հա­կա­մար­տութ­յուն­նե­րի լուծ­ման գոր­ծում իր մաս­նակ­ցութ­յան շնոր­հիվ նա Վա­տի­կա­նի «անմր­ցա­կից դի­վա­նա­գե­տի» համ­բավ ու­նի։ Տար­բեր հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, Պա­րո­լի­նի զգու­շա­վոր մո­տե­ցու­մը մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն է դարձ­նում նրա ընտ­րութ­յու­նը, քա­նի որ Ֆ­րան­ցիս­կո­սի բա­րե­փո­խում­նե­րից հե­տո նա կկա­րո­ղա­նա կար­գի բե­րել ե­կե­ղե­ցին: Պա­րո­լի­նը նաեւ հայտ­նի դար­ձավ որ­պես Վա­տի­կա­նի ա­ռանց­քա­յին միջ­նորդ­նե­րից մե­կը Ուկ­րաի­նա­յի հա­կա­մար­տութ­յան շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Ռու­սա­կան կող­մը մի քա­նի ան­գամ նշել է նրա պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը: Հաշ­վի առ­նե­լով պետ­քար­տու­ղա­րի կար­եւո­րութ­յու­նը Հ­ռո­մի կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու հիե­րար­խիա­յում, ան­շուշտ, Պա­րո­լին ա­մե­նա­լուրջ հա­վակ­նորդ­նե­րից մեկն է:

Ի դեպ, կար­դի­նալ Պիետ­րո Պա­րո­լին 2023թ.-ն­ այ­ցե­լել է Հա­յաս­տան: Բա­ցի պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի հետ հան­դի­պու­մից, կար­դի­նա­լը Գ­յում­րու Սր­բոց Նա­հա­տա­կաց հայ կա­թո­ղի­կե ա­թո­ռա­նիստ ե­կե­ղե­ցում մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցավ Սուրբ եւ Ան­մահ Պա­տա­րա­գին։

­Փի­թեր Էր­դոն մտա­վո­րա­կան է եւ Էս­տեր­գոմ-­Բու­դա­պեշ­տի ար­քե­պիս­կո­պոս: Ն­րա ըն­տա­նի­քը փա­խել է Հուն­գա­րիա­յից 1956 թվա­կա­նին՝ Բու­դա­պեշ­տի ապս­տամ­բութ­յան խորհր­դա­յին ճնշման ժա­մա­նակ։ Կար­դի­նա­լը պոն­տի­ֆի­կո­սի ա­մե­նա­պահ­պա­նո­ղա­կան ֆա­վո­րի­տի համ­բավ ու­նի: Նա քննա­դա­տում է ա­մուս­նա­լուծ­ված զույ­գե­րի հա­ղոր­դակ­ցութ­յու­նը եւ կտ­րա­կա­նա­պես դեմ է միա­սեռ զույ­գե­րին զի­ջում­նե­րին։ Նա նաեւ աչ­քի է ըն­կել ուղ­ղա­փառ աշ­խար­հի, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի հետ երկ­խո­սութ­յուն պահ­պա­նե­լու իր սկզբուն­քա­յին դիր­քո­րոշ­մամբ: Էր­դոն շատ դրա­կան է վե­րա­բեր­վում ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցուն եւ­ ոչ քրիս­տո­նեա­կան կրոն­նե­րի հետ երկ­խո­սութ­յան ջա­տա­գովն է:

­Փի­թեր Թուրք­սո­նը Քեյփ Քոս­տի նախ­կին ե­պիս­կո­պոս է եւ խա­ղա­ղութ­յան բա­նագ­նաց Հա­րա­վա­յին Սու­դա­նում: Ընտր­վե­լու դեպ­քում նա կդառ­նար պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին սե­ւա­մորթ պա­պը։ Են­թադր­վում է, որ սա կա­րող է կար­եւոր ժեստ լի­նել Աֆ­րի­կա­յի եւ գ­լո­բալ հա­րա­վի հա­մար՝ աշ­խար­հի այդ մա­սում կա­թո­լիկ­նե­րի ա­ճող թվի պատ­ճա­ռով: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ըստ The Week-ի, Թուրք­սո­նը հա­կա­սա­կան համ­բավ ու­նի գե­յե­րի ի­րա­վունք­նե­րի եւ բ­նա­պահ­պա­նա­կան հար­ցե­րի շուրջ մի­ջին դիրք գրա­վե­լու փոր­ձի հա­մար: Այդ իսկ պատ­ճա­ռով նա, կար­ծես, միա­վո­րող գոր­ծիչ չէ մյուս կար­դի­նալ­նե­րի մեջ։

­Բա­ցի այդ, Կոնկ­լա­վի «մութ ձիե­րից» մե­կը կա­րող է լի­նել կար­դի­նալ Նի­կո­լայ Բի­չո­կը: Մել­բուռ­նի Սուրբ Պետ­րոս եւ Պո­ղոս թե­մի ա­ռաջ­նոր­դը անց­յալ տա­րի Հ­ռո­մի պապ Ֆ­րան­ցիս­կո­սի կող­մից կար­դի­նալ է բարձ­րաց­վել, երբ նա ըն­դա­մե­նը 44 տա­րե­կան էր: Ուկ­րաի­նա­յում ծնված կար­դի­նա­լի ավստ­րա­լա­կան հո­տը հիմ­նա­կա­նում բաղ­կա­ցած է ուկ­րաի­նա­կան հու­նա­կան կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րից: 2014 թվա­կա­նից նա իր ե­լույթ­նե­րում քննա­դա­տում է Ռու­սաս­տա­նին եւ հիմ­նա­կա­նում դի­մում է միայն Ուկ­րաի­նա­յից ե­կած մարդ­կանց: Այս ա­մե­նի պատ­ճա­ռով, Բի­չո­կը կա­րող է դառ­նալ լի­բե­րալ հա­մա­կար­գի հա­վա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը, մի­գու­ցե ան­գամ Թագ­լից նա­խա­պատ­վե­լի: Թեեւ Բի­չո­կին պապ դարձ­նե­լու շան­սերն ան­հա­մե­մատ ա­վե­լի փոքր են:

­Բա­ցի այդ, ֆա­վո­րիտ­նե­րից է հա­մար­վում նաեւ 59-ամ­յա պատ­րիարք Պիեր­բա­տիս­տա Պի­ցա­բալ­լան՝ Ե­րու­սա­ղե­մից: Հիմ­նա­կան հա­վակ­նորդ­նե­րի ցան­կում է նաեւ պահ­պա­նո­ղա­կան հա­յացք­նե­րի տեր եւ Դո­նալդ Թ­րամ­փի կողմ­նա­կից, գեր­մա­նա­ցի կար­դի­նալ Գեր­հարդ Լ­յուդ­վիգ Մ­յու­լե­րը։ Ըստ ամենայնի, հենց նրա օգտին էլ կուղղվի Վաշինգտոնի հիմնական լոբբինգը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին