Երեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Մայր Հայաստանը» խմբակցության ավագանու անդամներից մեկի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշումը: Մասնավորապես` դատարանն արձանագրել է, որ ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ որոշակիության պահանջին, թե ինչպես, ում կողմից եւ ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Նման նախադեպ երբեւէ չի եղել՝ մանդատից զրկելու, ապա դատական գործընթացի շնորհիվ այն վերականգնելու: Ինչպիսի՞ փուլեր են սպասվում հաջորդիվ:

— Նախ պետք է հասկանալ, թե ավագանուն մանդատից զրկելու որոշումը անվավեր ճանաչելու դատական ակտը երբ կմտնի ուժի մեջ: Եթե Երեւանի ավագանին կամ քաղաքապետարանը (քանի որ վերջիններս հստակ չեն կարողանում տարբերակել, թե իրենցից ով ում փոխարեն կարող է հանդես գալ) այնուհանդերձ բողոքարկեն դատական ակտը, ապա մինչեւ գործը եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը, միանշանակ պնդումներ անել չի կարելի: Սակայն, քանի որ ավագանուն մանդատից զրկելու վերաբերյալ գործը, որպես դատական վեճ առաջինն էր ՀՀ. իրավական պատմության մեջ, անչափ կարեւոր է վարչական դատարանի արձանագրումները, որ Երեւանի ավագանին չի ունեցել համապատասխան իրավական կառուցակարգերը, որպեսզի չկարողանա կամայականորեն համարել որեւիցե բացակայություն հարգելի կամ անհարգելի:
Կարող ենք արձանագրել, որ Եւրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն: Բացի այդ, այս դեպքում Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ  դադարեցնելու մասին Երեւանի ավագանու որոշումը պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանություն չի ունեցել: Նաեւ ակնհայտ է դառնում, որ ավագանին կամայական է գործել, չի պահպանել օրենքի տարրը: Երբ կլինի ուժի մեջ մտած դատական ակտ, արդեն ըստ դրա կքննարկենք, թե ինչ փուլեր եւ գործողություններ պիտի կատարվի:

Եթե, այնուհանդերձ, վերականգնվի ավագանու անդամի խախտված իրավունքները եւ մանդատը, ապա արդեն իսկ մանդատ ստացած՝ թվով հաջորդ ավագանին ի՞նչ պետք է անի:

— Քանի դեռ չկա եզրափակիչ դատական ակտ, չեմ կարող ասել, թե որ իրավակարգը եւ որ ընթացակարգը կկիրառվի: Նման բան առաջին անգամն է լինում պատմության մեջ: Նաեւ ունենք ժամկետների խնդիր, նայած թե եզրափակիչ դատական գործընթացը որքան կտեւի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում