Հիշեք երրորդ նախագահի հրաժարականի տեքստի երեք առանցքային բառերը...Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է. 

Ուղիղ 7 տարի առաջ՝ ապրիլի 23-ին, Հայաստանը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալուց որպես ինքնիշխան պետություն։ «Թավշյա» անվան տակ թաքնված պրոքսի հեղաշրջմամբ սկսվեց պետականության համակարգային ապամոնտաժումը՝ արտաքին շահերի սպասարկմամբ ներսից կազմակերպված։

 

Մեր բոլոր պետական ինստիտուտները՝ բանակից մինչև մշակութային քաղաքականություն, թուլացվեցին կամ ամբողջությամբ մաքրվեցին՝ նոր ռեժիմին ոչ հարմարվող մարդկանցից։ Բայց ամենաավերիչը եղավ ազգային ինքնագիտակցության և պատմական հիշողության դեմ վարվող պատերազմը։

 

Այսօր արդեն պաշտոնական մակարդակով սկսվել է Հայոց ցեղասպանության հարցի «վերաիմաստավորումը»՝ հարցականի տակ դնելով դրա բուն բովանդակությունն ու նպատակաուղղված մղելով մեղադրանքի սլաքը դեպի Ռուսական կայսրություն։ Սա թուրքական նարատիվների ամբողջական վերարտադրություն է։ Եվ սա տեղի է ունենում ոչ թե թուրք պաշտոնյաների, այլ Հայաստանի վարչապետ կոչվածի ու նրա թիմի շուրթերից։

 

Ակնարկները, թե «պետք է հասկանանք ինչ էր տեղի ունենում այն ժամանակ», թե «ցեղասպանությունը մեր օրակարգի առաջնահերթությունը չէ», կամ որ «պետք է զոհերի ցուցակ կազմել»՝ ոչ թե թյուրիմացություն են, այլ ծրագրային դիրքորոշում։ Սա խեղաթյուրված իրականություն է, որի նպատակն է քանդել մեր ինքնության հիմքերը և վերջնականապես փակել պատմական արդարության վերականգնման հեռանկարը։

 

Հիմա, 7 տարի անց, երբ ամեն ինչ արդեն մերկ է ու անթաքույց, հիշեք երրորդ նախագահի հրաժարականի տեքստի երեք առանցքային բառերը՝ խաղաղություն, ներդաշնակություն, տրամաբանություն։ 

 

Ահա, թե ի՞նչ ունենք դրանցից «գետնի վրա» այսօր, խաղաղություն չկա՝ կա անպատասխան հարվածների, տարածքային կորստի և նվաստացուցիչ համաձայնությունների շղթա։ Ներդաշնակություն գոյություն չունի՝ պետության ու ժողովրդի միջև տոտալ անջրպետ է, հասարակության ներսում՝ բևեռացում։ Բացակայում է ամբողջ տրամաբանություննը՝ կա քաոս, պարզունակ պրոպագանդա և զրոյական ռազմավարական մտածողություն։

 

Սա է «թավշյա հեղափոխության» կոչվածի իրական արդյունքը՝ պետականության կործանում, ազգային շահի պարտադրում դրսից, ինքնիշխանության կորստի օրինականացում ներսից։ Ոչինչ պատահական չի եղել ու եթե չհասկանանք այդ պարզ ճշմարտությունը՝ հաջորդ տարիները կարող են նույնիսկ էսօր երանելի թվալ։ Պետք է ընդունենք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի պետականությունը զրկվել է ինքնությունից, և դրա թիվ մեկ պատասխանատուն ներսում է, ոչ թե դրսում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում