«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում

Մշակութային

ՌԴ վաստակավոր արտիստ, փոփ էստրադային երգիչ ԱԲՐԱՀԱՄ ՌՈՒՍՍՈՆ կրկին Հայաստանում է: Նա համերգային ծրագրով հանդես եկավ իր երկրպագուների համար՝ կատարելով հայտի հիթերը, ինչպես նաեւ հայերենով մի շարք կատարումներ:

Իսկզբանե նախատեսված էր, որ հանդիպումը պետք է լիներ բաղկացած մի քանի մասերից։ Նախ տեղի ունեցավ նորաձեւության ցուցադրություն, որի ժամանակ ներկայացվեց դիզայներ Նաիրա Հարությունյանի հավաքածուն։ Իսկ երկրորդ մասում թեպետ նախատեսված էր, որ հանդիսատեսը պետք է Աբրահամ Ռուսսոյի հետ երկխոսություն եւ քննարկում ունենար՝ կապված երգչի արդեն լույս տեսած գրքերի շուրջ, սակայն հորդառատ անձրեւի պատճառով, ծրագրի այս հատվածն անցավ բավականին արագ, քանի որ միջոցառումը տեղի էր ունենում բացօթյա տարածքում:

Երեկոյի երրորդ հատվածում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու Աբրահամ Ռուսսոյի կատարմամբ հայտնի ու սիրված երգեր։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, շոու բիզնեսի ներկայացուցչներ:

Երգիչը չափազանց երջանիկ հայերենով իր ողջույնի խոսքը ուղղեց հանդիսատեսին եւ նույնիսկ հուզմունքով պատմեց մոր մասին:

«Նախ թույլ տվեք շնորհավորել մեր բոլորի անցած Սուրբ Զատիկը: Ես շատ ուրախ եմ, որ կրկին իմ սիրելի Հայաստանում եմ: Մայրս, ում անունը Մարինա էր, ցավոք, հունվար ամսին մահացավ, եւ ես նրան հայրենի հողում հուղարկավորեցի: Անչափ հպարտ եմ եւ հուզված, տեսնելով այսքան գեղեցիկ երկրպագուներ իմ շատ սիրելի Երեւանում: Ես ամենուր հպարտությամբ եմ խոսում մեր ազգի եւ նրա մշակույթի մասին՝ պատմելով, որ այն դարեր ի վեր մնացել է անսասան»,- ասաց երգիչը:

Ողջ երեկոյի ընթացքում ՌԴ արտիստը հայ հանդիսատեսի հետ շփվում էր հայերեն եւ հարցերին պատասխանում հայալեզու: Երեկոն վարեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով Ռուսսոյի հետ հավասար կատարում էր նրա ստեղծագործությունները եւ, անկախ եղանակից, պարում եւ ուրախանում էր հանդիսատեսի հետ միասին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան