Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան
Հասարակություն
Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը․
«Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին ՀՀ օրենքը։
Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ։
Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ այս անհեթեթ օրենքը չեղարկված չէ։ Մեր կողմից առաջ քաշած պայմանները մնում են ուժի մեջ։
Շարունակում ենք պնդել, որ այս օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, քաղաքացիների բանկային գաղտնիքին տիրանալու, դրա վրա «խաչ քաշելու» և ՀՀ քաղաքացիների վրա հավելյալ հարկային բեռ սահմանելու համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։
Այս օրենքը, ամենաշատն ազդում է սոցիալապես առավել խոցելի խավի վրա։
ՀՀ քաղաքացիները չե’ն կրելու այս հարկային բեռը»։
https://iravunk.com/sim/?p=311165&l=am/