«Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» տեղեկացնում է.

«Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում: Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»: Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել` գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»: Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ «Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության եւ իշխանական «Իմ քայլի» միջեւ։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

https://iravunk.com/sim/?p=311100&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան