Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել
Թեմա
Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։
Նա նշեց, որ մրցույթը կազմակերպել և իրականացրել է Քաղաքաշինության կոմիտեն։
«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին»,- ասաց Թևանյանը և հավելեց, որ շարունակվում է աշխատանքները նոր կոնցեպտով մրցույթ անցկացնելու համար:
Ավինյանն էլ ասաց, թե գործընթացը մեկնարկել է 4 տարի առաջ, երբ ինքը փոխվարչապետ էր և ակնկալում էին, որ մեկ տարում կավարտվեն մրցույթի աշխատանքները, բայց 4 տարվա ընթացքում որևէ մեկը չի հաղթել։
Նա հորդորեց շարունակել աշխատանքները։
https://iravunk.com/sim/?p=311041&l=am/