Որդիս 6 տարեկան է, մինչև 4 տարեկանը գրկած էինք քայլում, որ հանկարծ չընկնի, նոր ենք հասկացել, որ սխալ էինք. Ֆելիքս Խաչատրյան

Շոու բիզնես

Ֆելիքս Խաչատրյանը հյուրընկալվել է «Talks with Lucy» փոդքասթին։ Ռեփերը  խոսել է  եթերից հեռանալու, որդու, ապագա ծրագրերի, ԱՄՆ-ում մարդկանց ապրելաոճի, արտագաղթի և հայերի մասին։

Կյանքն  ԱՄՆ-ում

1 տարում ամենաշատը 20 օրով եմ գալիս ԱՄՆ։ 15 օր հետո ուզում եմ գնալ տուն։ ԱՄՆ-ում այնքան լուռ է ամեն ինչ, թվում է՝ խլացել եմ։ Այնքան լուռ է, որ կարելի է հանգիստ նստել ու ծերության մասին ալբոմ գրել։ Ընդմիշտ չեմ տեղափոխվի ԱՄՆ, բայց մի քանի տարով հնարավոր է։ Առանց Հայաստանի «հոտի» չեմ կարող։ 

Հեռուստատեսությունից հեռանալու պատճառը

10 տարի է՝ հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե համաձայնես միշտ նույն բանն անել, ապա անելիք կա։ Օրինակ՝ կարելի է միշտ առավոտյան ծրագիր վարել, բայց ոչինչ ավելի։ Վաղուց այդ ամենում հետաքրքրություն չէի գտնում։ Ինձ համոզում էի, որ մի քիչ էլ շարունակեմ, բայց հասկացա, որ ոչ։ Բոլոր առաջարկները նույն ձևափաչն ունեին։ Սխալ է միշտ նույն երգը տարբեր ռիթմերով երգելը։ Եվ որոշեցի այդ ամենին չմասնակցել ու չնյարդայնանալ։

Որդու մասին

Որդիս 6 տարեկան է։ Մեր միակն է։ Երևի այդ պատճառով մինչև 4 տարեկան գրկած էինք քայլում, որ հանկարծ միայնակ չքայլի, չընկնի։ Նա հիմնականում ոչինչ չի անում։ Նա ասում է, մենք անում ենք։ Նոր ենք հասկացել, որ սխալ ենք եղել, բայց, կարծես, արդեն ուշ է։

Նոր ալբոմ

Սերժոյի հետ որոշել ենք մի քանի ալբոմ գրել։ 25-30 օրով կգանք ԱՄՆ, տարածք կվերցնենք, կգրենք, կձայնագրենք երգերն ու կվերադառնանք հայրենիք։ Հայաստանում բոլոր պայմանները կան, բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, այնտեղ լռությունը քիչ է։ 

Արտագաղթը

Լավ կյանքից չէ, որ մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ։ Չեմ կարծում՝ իրենց «տաք տեղը» թողնեն ու գնան։ Եթե գնում են, ուրեմն խնդիր ունեն։ Չես կարող որևէ մեկին մեղադրել։ Ես կնախընտրեի պայմաններն այնքան լավ լինեին, որ մարդիկ գնային ԱՄՆ, հանգստանային ու վերադառնային

https://iravunk.com/sim/?p=311016&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան