Էդուարդ Սպերցյանի ռեկորդը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իրացրած 11-մետրանոցներով ռուսական «Կրասնոդարի» պատմության մեջ դարձել է ռեկորդակիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գրոզնիի «Ախմատի» դեմ խաղում (3-1) իրացրած 11-մետրանոցը 24-ամյա ֆուտբոլիստի համար 14-րդն է «Կրասնոդարում»: 11-մետրանոց նշակետից դարպասը գրավելու քանակով Սպերցյանը շրջանցել է Եվգենի Կալեշինին ու Ժոաոզինյոյին։
https://iravunk.com/sim/?p=310992&l=am/