Դուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
 
«Պետրոս Ղազարյանն, ըստ երևույթին, ծանր է տարել ԱԺ ամբիոնից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված քննադատությունս։ Հավանաբար այդ թիրախում նաև իրեն ու Հանրայինին է տեսել, ու հրապարակային այսպիսի ինքնախոստովանություն տարածել/տառասխալներն իր տեքստում են/. «Լսում էի ԱԺ ում Դաշնակցական Լիլիթ Գալստյաի ելույթը Տիգրան Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի մասին։ Թե բա անաչառություն, օբյեկտիվություն, ազատություն ու էլի նման ճոռոմ թեզեր»։
 
Ավելի ինքնամերկացնող ու ինքնաբացահայտող խոստովանություն դժվար էր ակնկալել։ Փաստորեն, հանրային հեռարձակողի քաղաքական գլխավոր հարթակը ներկայացնող Պետրոսի համար ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՃՈՌՈՄ» ԹԵԶԵՐ ԵՆ։
 
Սա այն դեպքում, երբ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ մասին օրենքի 22-րդ հոդվածը, որով նաև իր գործունեությունն է կարգավորվում, ուղղակի սահմանում է․ «Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը»:
 
Ու, երբ համոզված հայտարարում եմ ու հազարավորների անունից բարձրաձայնում, որ դուք՝ Հանրային միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերություն և ՀՌՀ հանձնաժողով, համոզիչ չեք և ոչ էլ՝ անաչառ ու անկախ, հենց սա նկատի ունեմ։
 
Ինչպե՞ս կարող են անաչառությունն ու ազատությունը՝ նույնն է թե Սահմանադրության պահանջը հեգնող ու ծաղրող, քաղաքական զսպվածության կարմիր գծերն ու նորմերը հատած Պետրոսը կամ իշխանական նարատիվներ պրոպագանդող ՀՌՀ որոշ անդամներ անկողմնակալ լինել։ Պարոնայք, դուք ընդամենը իշխանությանը, ընդ որում՝ բոլոր ժամանակների, պրոպագանդիստական ծառայություններ մատուցող եք։
 
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ցինիկ ու անփառունկ ժամանակներն անցնելու են․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում