Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊ

Ներքաղաքական

ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։

Ընդ որում՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։ Զանգվածային լրատվության միջոցները պետք է բարենպաստ միջավայր ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Այդ առումով առանցքային է, որպեսզի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք՝ որպես հանրային իշխանության կրողներ, ակտիվ քայլեր ձեռնարկեն նման միջավայրի ձևավորման նպատակով։ Ընդ որում՝ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր՝ լինելով թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից վերը նշված չափանիշները նկատի չառնելու դեպքերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում լրագրողների գործունեության համար բարենպաստ միջավայրի և նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը երաշխավորելու տեսանկյունից։

Որպես ոլորտում առկա ընդհանուր խնդիր՝ Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության պարտավորությունն է՝ մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կառուցակարգեր, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում կա’մ բացակայում են, կա’մ պատշաճ չեն գործադրվում։

Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը (անկախության, լրագրողական էթիկայի, ներկայացվող տեղեկատվության ճշգրտության, չեզոքության, հաշվետվողականության և այլ վերաբերելի սկզբունքների պահպանման տեսանկյունից) բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։

Ոլորտում խնդիրները բազմաթիվ են և իրավասու դերակատարները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն դրանք հաղթահարելու ուղղությամբ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում