«Հրապարակ». Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց, ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից  պահանջում են արցախցի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին:

Հաջորդ քայլով էլ պահանջելու են՝ եթե Շահրամանյանը չի կարող դա անել, թող հրաժարական տա, ուրիշները գան։ 2023 թ. նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի, եւ եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ արցախցիները դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն՝ մատնելով իրենց բուն նպատակը։
Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ «թալանին»․ պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել՝  իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար, եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։

Դիցուք, մեկին երեկ ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 մլն դրամ է ստացել նույն հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=310889&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան