«Քաղցր թույն»՝ դպրոցում. ինչո՞ւ են խուզարկել թիվ 19 դպրոցի աշակերտներին

Հասարակություն

«Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ապրիլի 18-ին լարված մթնոլորտ է տիրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 19 հիմնական դպրոցում, որը նախկինում հայտնի էր Կրուպսկայայի անվամբ, իսկ ներկայումս կրում է Նիկոլ Աղբալյանի անունը։ Օրվա ընթացքում դպրոցի տարածքում խուզարկություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 5-րդ, 7-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներին։ Մեր տեղեկություններով՝ խուզարկությունն իրականացվել է կրթական հաստատության տնօրինության, մի շարք ուսուցիչների, ինչպես նաեւ աշակերտների ծնողների ներկայությամբ։ Այս քայլը, ըստ ամենայնի, եղել է համակարգված եւ նախապես պլանավորված՝ իրավապահ մարմինների կողմից։

Ըստ նույն աղբյուրների, պարզվում է՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ դպրոցում շրջանառվում են կոնֆետի տեսք ունեցող, սակայն իրականում թմրանյութ պարունակող դեղահաբեր։ Այս տեսակի թմրանյութերն արդեն որոշ ժամանակ է, ինչ սկսել են տարածում գտնել դպրոցական միջավայրում՝ իրենց արտաքին անմեղ տեսքով մոլորության մեջ գցելով ոչ միայն աշակերտներին, այլ հաճախ նաեւ մեծահասակներին։ Նման «դեղահաբերը» վերջին շրջանում դարձել են բազում դպրոցների թաքուն ու վտանգավոր թոփ թեման: Դրանք հատկապես տարածված են պատանիների շրջանում, քանի որ արտաքնապես հիշեցնում են սովորական քաղցրավենիք՝ այսպես կոչված «կոնֆետանման» թմրանյութեր։

Սոցիալական ցանցերում եւ աշակերտական խմբակներում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում են այս հաբերն ու դրանց ազդեցությունը, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ծնողներին եւ իրավապահներին։ Թե արդյոք խուզարկության արդյունքում ոստիկանությունը կոնկրետ դեպքեր կամ նյութեր է հայտնաբերել՝ դեռ հայտնի չէ։ Սակայն արդեն իսկ այն փաստը, որ իրավապահները նման ծավալի գործողություն են իրականացրել հանրակրթական դպրոցի տարածքում, վկայում է խնդրի լրջության մասին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ դպրոցներում թմրամիջոցների հնարավոր առկայության հետ կապված ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում։ Վերջին ամիսներին իրավապահ մարմինները ակտիվացրել են իրենց վերահսկողությունը հատկապես անչափահասների շրջապատում՝ փորձելով կանխել վտանգավոր նյութերի տարածումը դեռահասների շրջանում։
«Իրավունք»-ը շարունակելու է հետեւել թեմայի զարգացումներին եւ ներկայացնելու է նոր մանրամասներ՝ ըստ հասանելիության։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=310866&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան