Ուկրաինական բանակը ծայրահեղ լուրջ խնդիրների առաջ է ողջ դոնբասյան ճակատով մեկ (Քարտեզներ)

Վերլուծություն

Ռուսական փորձագիտական աղբյուրները հաղորդում են դոնբասյան ռազմաճակատի Պոկրովսկ-Միրնոգրադ հատվածում հարձրակման վերսկսման մասին:

Այս ուղղությունը հիմնական էր անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին: Կիեւը պարտադրված այս հատված նետեց իր ստրատեգիական ռեզերվների զգալի մասը` փորձելով ոչ միայն կանգնեցնել, այլ` հետ շպրտել, անգամ` որոշակի հատվածներում շրջապատել ռուսներին: Չստացվեց, ուկրաինական ուժերը կրեցին միանգամայն լուրջ կորուստներ, էապես նվազեցին ստրատեգիական ռեզերվները, որոնք պետք էր օգտագործել նաեւ Կուրսկի հատվածում եւ հիմա` Սումում: Եվ ահա, ռուսները որոշակի վերախմբավորում-համախմբումից հետո անցնում են հարձակման` միանգամից երկու ուղղությամբ` Պոկրովսկի արեւմուտքում եւ Միրնոգրադի` արեւելքում աքցանավորելով ամբողջ անգլոմերացիան (Քարտեզ 3):

Սակայն սա Դոնբասյան ուղղությամբ ուկրաինացիների խնդիրների շատ փոքր մասն է: Բանն այն է, որ ռուսների հարձակումը շատ ավելի մասշտաբային է` փոխլրացման սկզբունքով ծավալվելով ողջ դոնբասյան ռազմաճակատով մեկ (Քարտեզ 1): Այն է. Պոկրովսկ-Միրնոգրադ հատվածից արեւելք` մինչ Տորեց հասնող հատվածի ուկրաինական վերահսկողության գոտում ռուսական հարձակումը նախնական հաջող տեմպերով զարգանում է Գոգավորության կեսն արդեն ռուսների ձեռքին է, ուկրաինական պաշտպանության երկու բնագծերը հաղթահարված են (Քարտեզ 2): Երրորդ գիծը Պոկրովսկ-Տորեցկ մայրուղու երկայնքով է, որը գրավելով, ռուսները դուրս կգան Դոնբասում ուկրաինական վերահսկողության հիմնական քաղաքներից մեկի` Կոնստանտինովկայի արեւմտյան գոտի` նաեւ հնարավորության ստանալով արեւմուտքից հարվածել Դրուժովկա-Կրամատորսկ-Սլավյանսկ գծին (Քարտեզ 6): Եվ այս ուղղությամբ ակտիվ հարձակում կա նաեւ հյուսիսում` Լիմանի ուղղությամբ: Կոնստանտինովկայի ուղղությամբ հարձակում է զարգայում նաեւ Տորեցկից, արեւելքից էլ` Չասով Յարից:

Բացի այդ, Պոկրովսկ-Միրնոգրադ հատվածից հարավ-արեւմուտք անմիջապես սկսվում է Նովոպավլովկայի ճակատը, որտեղ ռուսական ուժերը գործնականում արդեն գրավում են վերջին բնակավայրերը` մինչ Դնեպրոպետրովսկի մարզ (Քարտեզ 4):

Որեւէ տեղ չընդհատվող հարձակումն ընդանում է նաեւ ավելի հարավ` Բոգատիրի եւ դրան զուգահեռ` Կոմարի ուղղությամբ, ու այստեղ եւս ուղղությունը Դնեպրոպետրովսկի մարզն է:

Այսպիսով, ողջ դոնբասյան ճակատով մեկ ռուսներն այս պահին ակտիվ հարձակումների մեջ են: Սակայն ուկրաինական կողմի հիմնական խնդիրն այլ է` ռեզերվների ծայրահեղ պակասը: Թիկունքային ստրատեգիական ռեզերվները, կրկնենք, ծայրահեղորեն հյուծված են, եւ դա համալրել զորահավաքի հաշվին պարզապես հնարավոր չէ. էլիտար ուժերը նորակոչիկներով չես լրացնի: Ուկրաինական կողմին մնում է ճակատի այս կամ այն հատվածից ուժեր նետել ամենավտանգավոր ուղղություն, եւ անմիջապես էլ այդ դատարկված հատվածն է դառնում ամենավտանգավոր` առաջացնելով նոր ճեղքումներ:

Բայց էլ ավելի վատ է, որ այս պահին դոնբասյան հատվածում կենտրոնացված է ուկրաինական բանակի հիմնական մարտունակ մասը, որը մեծ արագությամբ մաշվում է, եւ լրացնելու տարբերակներ, կրկնենք, չկան: Հաշվի առնելով, որ նման ճգնաժամային վիճակ է նաեւ Զապորոժե-Խերսոն եւ հյուսիսում` Խարկով-Սում ուղղություններում: Այսինքն, կարող է այնպես ստացվել, որ դոնբասյան այս մեծ ճակատամարտից հետո Ուկրաինան պարզապես մարտունակ բանակ չունենա: Իսկ դա հարվածի տակ է դնելու ողջ երկիրը:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում