Այսօրվա վայրահաչողները կարո՞ղ է թուրքերի հետ են ուզում միության մեջ մտնել, դա՞ է իրենց նպատակը․Գյումրիի քաղաքապետ

Ներքաղաքական

«Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը: Նայեք, թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Կողմ եմ միութենական պետությանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրի քաղաքի ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը: Պարոն Ղուկասյանի այս հայտարարությունը տարբեր շահարկումների առիթ է տվել, այս եւ միութենական պետության հնարավորությունների մասին «Իրավունքը» զրուցել է Գյումրու համայնքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց․

- Մեր անկախության, ինքնության, պետականության հետ կապված, եթե որեւիցէ մեկը մի բանէ ասում իմ առաջին թշնամին է դառնում։ Ուրեմն մեր արյան գնով ձեռք բերած անկախ պետականությունը Ղուկասյան Վարդանի պես մարդը երբեք չի կարող դա շահարկման թեմա դարձնել։ Ո՞ւրեին միութենական պետության դեմ վայրահաչողները, երբ հաձնվում էր Արցախը։ Կամ հիմա, ուր են այդ վայրահաչողները, երբ ուզում են Հայոց զինանշանի վրայից Մասիսը հանեն, երբ ցեղասպանությունը ուրացող պաշտոնական ելույթներ են հնչում։ Այսօր յուրաքանչյուր հեռուն մտածող պետություն պետք է մի միության մեջ լինի, չի կարող մենակ պետությունը դիմակայել այս աշխարհաքաղաքական թոհուբոհին։ Հիմա, Եվրոմիության անդամները տապալո՞ւմ են  իրենց անկախությունը, ես էլ գտնում եմ, որ մեր անկախությունը, մեր պետությունը ադրբեջանական միությունից պաշտպանելու համար , մենք պետք է մի քանի պետությունների մեջ լինենք։ Որ, երբ մեր երկրի դեմ ոտնձգություն լինի՝ այս այդ միությունը մեզ պահի, պաշտպանի։ Ու ես, այո, գտնում եմ, որ այդ միությունը պետք է լինի Ռուսաստանի հետ, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ սահմանակից ենք, ու ավելի մոտ ենք, քան ԱՄՆ-ի։ Մենք չենք ասում ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ կապերը խզենք, բայց լավ, ինչ են առաջարկում այսօր վարյրահաչողները, ի՞նչ ուզում են թուրքամիություն ստեղծել, կարո՞ղ է թուրքամիության մեջ են ուզում մտնել, դա՞ է իրենց նպատակը։ 

Այսինքն, ճիշտ ենք արել, լավ ենք արել, մենք պետք է մտածենք մեր երկրի ապագայի մասին։ Իսկ, եթե մենք մտնում ենք միութենական միության մեջ, ապա ՌԴ-ն այդ մասին պաշտոնապես հայտարարել է, դառնալու ենք ատոմային երկիր ինչպես որ Բելառուսն է, իր անկախ պետականությամբ, իր զինանշանով ու գերբով, իր ԱԺ-ով, իր նախագահականով։ Ուրեմն նրանք, ովքեր դեմ են այս ամենին, ապա ես էլ կարող եմ մտածել, որ կողմ են, որ Հայաստանը թուրքական վիլայեթ դառնա։

-Ասում են, այդ կերպ սակարկության եք դնում պետությունը։

-Մեզ մոտ սակարկություն չկա, ես միակ մարդն եմ, որ ոչ ոքի հետ սակարկելու բան չունեմ։ Ես ինչ որ ասել եմ՝ ասել մեր պետության շահերից ելնելով եւ մեր մեծերի խրատները հաշվի առնելով։

-Պարոն Ղուկասյան, ասում են, որ Դուք ՌԴ բարձր հովանավորչություն եք վայելում, այդպե՞ս է։

-Տա Աստված, որ այդպես լինի, դա ինձ միայն պատիվ կբերի, բայց ես ոչ ոքի հետ ոչինչ չեմ պայմանավորվել։ Պարզապես մենք պայմանավորվել ենք ՏԻՄ մակարդակով, որպեսզի այստեղ՝ Գյումրիում բացենք եւ գործարաններ, եւ հիվանդանոցներ, որովհետեւ  մենք միշտ ՌԴ-ի հետ ենք եղել եւ խաղաղ ենք եկել այդ երկրի հետ։

-Ձեր ընդդիմախոսները ասում են, որ նույն ՌԴ-ն հանձնեց Արցախը։

-Լկտի սուտ է, ՌԴ-ն ինչ կապ ունի։ Դա արել են ներսի դավաճանները, նույն Եվրոպան, ու այն բոլոր պետությունները, որոնց այսօր գովերգում են։ Ամբողջ Եվրոպան եւ ԱՄՆ-ն ասում էր, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, այդ նույն խոսքերը լսել եք այսօրվա վարչապետի կողմից, հիմա, որն է ՌԴ-ի մեղքը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում