Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան
Ներքաղաքական
Այդ հայտարարությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել։ Այս մասին այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Այդ արտահայտությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել, երբ ինձնից իմացել է ճշմարտությունը»,- նշեց Շահրամանյանը։
Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանը նշել էր, թե Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ, քան ստորագրեր Արցախի լուծարման համաձայնագիրը։
https://iravunk.com/sim/?p=310839&l=am/