Վրաստանից կրած պարտությունից հետո, Հայաստանում թեթեւ սուգ էր. Տիկնիզյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որում կիսվել է նաև Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականից կրած պարտությունների (դիմակայության արդյունքում՝ 1:9) վերաբերյալ իր հույզերով.
«Ինչպե՞ս եմ հաղթահարել Վրաստանից կրած պարտությունը։ Իհարկե, դժվար է և տհաճ՝ նման խոշոր հաշվով պարտություն կրելը։ Ինչի՞ մասին էինք խոսում խաղից հետո հանդերձարանում։ Նման պարտություններից հետո խաղացողները սովորաբար ոչինչ չեն ասում։ Այդ պատճառով Թբիլիսիում Վրաստանի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի հանդերձարանում լռություն էր։
Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև սուգ էր։ Բայց ես իսկապես հույս ունեմ, որ ամռանը իրավիճակը կբարելավվի, և մենք լավ կպատրաստվենք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերյան հանդիպումներին»,- ասել է Տիկնիզյանը։
https://iravunk.com/sim/?p=310820&l=am/