Թող Աստված ների ձեզ, պարոն Սուքիասյան, մենք ի՞նչ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ներողություն է խնդրել՝ սխալ թիվ արտաբերելու համար եւ նշել, որ որեւէ միտում չի եղել: «Իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն՝ նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար եւ նշում, որ որեւէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջեւ»,-գրել է նա: Հետաքրքիր է՝ օրինակ, միլիոնները հաշվելիս Սուքիասյանը նման սխալ իրեն թույլ կտա՞ր: Կամ առհասարակ՝ ո՞վ կհավատա նրա ներողություններին, երբ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը զոհերին անդրադառնալիս օգտագործում էր՝ պլյուս-մինուս այսքան ձեւակերպումը: Այնպես որ, թող Աստված ների ձեզ, պարոն Սուքիասյան, մենք ի՞նչ…

Սահմանադրական դատարանի նիկոլականների ամենասիրելի դատավոր ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիկոլ Փաշինյանի ոչ հաստիքային հատուկ հանձնարարություններով գրառումներ կատարողի համբավ ստացած «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ շտապել է մանրամասնել. «Նա հրաժեշտ է տալիս ՍԴ-ին, բայց ոչ իր առաքելությանն ու բոլորիս համատեղ պայքարին։ Նա գնում է այնտեղ, որտեղ արժեքներն իրական ազդեցություն ունեն։ Ու մենք գիտենք՝ այսուհետ ՄԻԵԴ-ում մեր ձայնը լինելու է ավելի հզոր, անշեղ ու անշփոթ»: Իհարկե, այստեղ կարելի էր նույնիսկ հուզվել, եթե ծանոթ չլինեինք Վահե Գրիգորյանի անցած ուղուն եւ չհիշեինք, թե ինչու աշխատանքից ազատվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ:  Պատճառը, ինչպես պնդում էին մամուլի անդրադարձներում, Ադրբեջանի հերթական պահանջն էր՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումի հետ կապված: Հայցերը պետք է հետ կանչել եւ վերջ. առանց որի, Ադրբեջանը նիկոլականների հորջորջած խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի: Եվ ահա Եղիշե Կիրակոսյանի թափուր մնացած պաշտոնն է ստանձնում Վահե Գրիգորյանը, ու գլխավոր հարցը մնում է այն՝ ստանձնում է, որ ի՞նչ անի:

Իսկ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ 23 միլիոն եվրո է տրամադրել Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքների համար: Այս մասին ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգային քաղաքականության գրասենյակից: Բրյուսելում շեշտել են, որ Եվրամիությունը հանդիսանում է Արբեջանում ականազերծման աջակցության մասով ամենախոշոր դոնորը՝ դրանով իսկ աջակցելով խաղաղ բնակչության հասանելիությունը բնական ռեսուրսներին, բացի այդ, անվտանգ եւ արժանապատիվ պայմաններ են ստեղծում՝ հարազատ վայրեր բնակչության վերադարձի համար: Իհարկե, խոսքն օկուպացված Արցախի ականազերծված տարածքների մասին է եւ ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի»: Ու այս Եվրամիությանը, որն անթաքույց զբաղված է Արցախի ադրբեջանաֆիկացմամբ, անդամակցելուն միտված նախագիծ է ընդունում հայաստանյան օրվա իշխանությունը՝ արեւմտամետների ծափերի ներքո: ԵՄ-ն բացահայտ աջակցում է Ալիեւի ցեղասպանական քաղաքականությանը, իսկ մեր երկրի արեւմտամետները փորձում են ՀՀ քաղաքացուն, դեպի Եվրամիություն կողմնորոշելով, դարձնել այս հանցավոր ծրագրի մասնակից: Այսքանից հետո՝ ԵՄ ջատագով դեռ կա՞…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

https://iravunk.com/sim/?p=310773&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան