Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ
Պատահար
Օրեր առաջ Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված «Կարմիր թե դեղին դուռ» խաղը. աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղեկալ Ելենա Հարությունյանը։
«Աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված այդ խաղը, ուսուցիչները նկատել են, միջամտել։ Աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ուսուցիչները և բուժքույրն արձագանքել են։ Բժշկական օգնության դիմելու անհրաժեշտություն չի եղել։ Երեխայի ինքնազգացողությունը արագ վերականգնվել է։ Ծնողները ներգրավվել են, հավաստել են, որ երեխան լավ է զգում իրեն։ Ավելին՝ հետո նշել են, որ գուցե երեխան տուրք է տվել երևակայությանը, և իրականում այդքան էլ վատ չի զգացել իրեն»,–ասաց նա։
Հանրակրթության վարչության պետի տեղակալի խոսքով, միջադեպից հետո դպրոցի աշխատակիցները խաղի և դրա բացասական հետևանքների վերաբերյալ զրույց են ունեցել թե՛ աշակերտների, թե նրանց ծնողների հետ։
https://iravunk.com/sim/?p=310766&l=am/