Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան

Ներքաղաքական

Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ՝ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման, այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ՝ Ղարաբաղի հարցի համար»,- ասաց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։

«Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ, ինքնս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչև այն պահը, երբ, որպես ՀՀ վարչապետս, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց՝ կամաց-կամաց, քայլ-քայլ հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բերեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ այդ նպատակը մեկնարկել է 2018 թվականին, եզրափակիչ փուլ է մտել 202 թվականի սեպտեմբերին, գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին ու այդ վերջնանպատակը գործակիցներ ունի Հայաստանում։

«Նրանք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր, ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է։

«Այն եղել է ու լինելու է գործիք՝ Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար, մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունն ասում է, որ ՀՀ պետականությունը մի նպատակ ու իմաստ է ունեցել ու ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց»,- ասաց նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում