Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն կազմի Ռուսաստանի հետ: Այս հայտարարության  մեկնաբանության խնդրանքով դիմեցինք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:

-  Նախ շնորավորում եմ պարոն Ղուկասյանին  այդ հաղթանակի կապակցությամբ եւ իր Գյումրու քաղաքապետ  ընտրվելը համարում եմ ամբողջ  ընդդիմության հաղթանակը: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ  Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունից, որը մեր Շարժման գործընկեր կուսակցությունն է: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ապա Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության լիիրավ անդամ դարձնելը մեր Շարժման  պաշտոնապես հայտարարված  ծրագիրն է եւ մենք ուրախ ենք, որ այդ գաղափարը ավելի ու ավելի է տարածվում մեր հասարակության  մեջ եւ  Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է դրան: Մենք հույս ունենք, որ Գյումրին  իր նորընտիր քաղաքապետի առաջնորդությամբ  կդառնա այն կենտրոններից մեկը, որտեղից  Հայաստանը Միութենական պետության մեջ անդամակցելու գաղափարը  իր հաղթական արշավը կունենա ամբողջ Հայաստանով մեկ: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս  կձեւավորվի ակտիվ համագործակցություն մեր Շարժման եւ Գյումրու քաղաքապետի ու ավագանու միջեւ եւ մենք կանցկացնենք Գյումրիում Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնֆերանսներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ: Եկել է ժամանակը, որ մեր ժողովրդի  հայրենասեր, առաջադեմ եւ գիտակից հատվածը ստանձնի պատասխանատվություն եւ իր ձեռքը վերցնի  մեր երկրի  ապագան կառուցելու կարեւորագույն  գործընթացը: Եվ կարծես թե այդ գործընթացը կարող է մեկնարկել Գյումրիից, ինչը նաեւ պատմականորեն  հիմնավորված է:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

https://iravunk.com/sim/?p=310725&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ