«Փաստ». Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 29-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, տպավորություն էր, որ իշխանությունը համեմատաբար «հանդարտ» պահվածք դրսևորեց: Ճիշտ է, որոշ քպականների ու սատելիտների միջոցով շարունակեցին հակաարցախյան իրենց քարոզչությունը, բայց ծավալները սկզբում ավելի փոքր էին:

Սա զարմանալի էր այն առումով, որ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները թշնամաբար են տրամադրված արցախցիների հանդեպ, նրանք միշտ սարսափել են արցախցիների կազմակերպվածության ու համախմբվածության հնարավորությունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ նրանք կա՛մ հեռանան Հայաստանից, կա՛մ մնան, բայց ցրված լինեն երկրով մեկ:
Իրականում, մեր տեղեկություններով, սկզբնական «հանդարտության» պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է ունեցել, թե մասնակի սոցիալական «ժեստեր» կանեն, ու արցախցիների մեծ մասն այլևս փողոց դուրս չի գա, և միտինգավորները կցրվեն: Դրա համար նախ հայտարարեցին 40+10 հազարական դրամների հատկացման ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին:

Սակայն արցախցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց հնարավոր չէ «ֆռացնել», որ իրենք հանձնվող տեսակ չեն, որ իրենց պայքարը շատ ավելի խորքային է, քան սոսկ սոցիալականը: Արդյունքում իշխանությունները փորձեցին ևս մեկ «ժեստ» անել՝ մեկ ամսով էլ նշյալ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգել՝ պայմանով, որ վրանները հավաքեն:

Հասկանալի է, որ ի դեմս վրանների՝ Նիկոլ Փաշինյանը պայքարի բյուրեղացման օջախ է տեսնում, ինչից պարզապես սարսափում է: Սակայն դա էլ որևէ արդյունք չի տալիս, և քանի որ արցախցիների պայքարը լրջորեն անհանգստացնում է Փաշինյանին ու իր կողքը հավաքվածներին, նրանք ավելի ու ավելի թեժ քարոզչական պատերազմ են սկսել արցախցիների դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում