«Հրապարակ». Մինչեւ 2018-ը մենք ունեցել ենք զրո. ՔՊ-ական պատգամավոր

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից։ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Ինչո՞ւ։ «Ուղղակի ուզեցի հեռանալ»: Ինչո՞ւ, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ` Ալիեւը պահանջում է ՀՀ բանակն ապառազմականացնե՞լ։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը` մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»:

Իսկ հիմա՞։ «Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»: Զրո՞, համենայնդեպս, այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ «Ես ռազմարդյունաբերության մասով եմ ասում, գուցե  ներմուծված զենքով են կռվել»:
Բա իշխանությունն ասում է` անպետք զենք են գնել։ «Կներեք, ես շատ զբաղված եմ»,- հիշեց ՔՊ-ականը` նետվելով իր աշխատասենյակ»:
https://iravunk.com/sim/?p=310688&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան