Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը

Հասարակություն
Ապրիլի 16-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի պատմական շենքում հանդիսավոր կերպով բացվեց բացառիկ լուսանկարչական ցուցահանդես, որը կազմակերպվել է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։
Ցուցահանդեսում այցելուներին ներկայացվեցին մոտ երկու տասնյակ բարձրարվեստ լուսանկարներ, որոնք արտացոլում են Ռուսաստանի վեհաշուք բնաշխարհը՝ դրա բազմազան կենդանական ու բուսական աշխարհով, մաքուր լանդշաֆտներով և խորհրդավոր վայրերով։ Ամեն մի գործ հանդիսանում է բնության հրաշալիքների նկատմամբ լուսանկարիչների սրտացավ վերաբերմունքի և հոգևոր կապի արտահայտությունը։
 
Միջոցառման նախաձեռնողն է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, իսկ այդ ամենի իրականացմանը գործուն աջակցություն է ցուցաբերել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Այս համագործակցությունը ևս մեկ վկայությունն է երկու ընկերությունների նվիրվածության՝ ուղղված բնության պահպանությանն ու էկոլոգիական գիտակցության բարձրացմանը։
«Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնը համարվում է բնության լուսանկարչությանը նվիրված խոշորագույն և ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկը նաև ողջ Եվրոպայում։ Այն ոչ միայն ներկայացնում է բնության գեղատեսիլ պատկերները, այլև բարձրաձայնում է արդիական բնապահպանական խնդիրների մասին՝ ընդգծելով հազվագյուտ և վերացող բուսատեսակների ու կենդանիների պահպանման, ինչպես նաև էկոլոգիական տուրիզմի խթանման անհրաժեշտությունը։
 
Ցուցահանդեսի բացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն իր ողջույնի խոսքում նշեց. « «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն երկար տարիներ հանդիսանում է այս փառատոնի վստահելի և ներգրավված գործընկերը։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այս բացառիկ ցուցահանդեսը Երևանում։ Մենք հավատում ենք, որ այն անտարբեր չի թողնի Հայաստանի բնասեր հանրությանը։ Ամեն տարի «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն ավելի ու ավելի լայն լսարանի է հասնում՝ հորդորելով մարդկանց վերարժևորել բնության գեղեցկությունն ու գիտակցել դրա պահպանման կարևորությունը»։
 
Դիանա Մանուկյան
 
 
https://iravunk.com/sim/?p=310674&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան