Ուկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված է

Վերլուծություն

Այս պա­հին պտտվող գլխա­վոր հար­ցե­րից մեկն էլ այն է, թե արդ­յոք ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րը անշր­ջե­լի՞ են (ֆորս մա­ժոր­նե­րը, ի­հար­կե, հաշ­վի չառ­նե­լով), եւ այն տա­նե­լո՞ւ է կող­մե­րի հա­րա­բե­րութ­յու­նն­երի հստա­կեց­ման՝ փո­խա­դարձ շա­հերն ըն­դու­նե­լու հիմ­քի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310662&l=am):

­Դա­տե­լով ֆեյ­քե­րի ա­ռա­տութ­յու­նից, ո­րոնք ուղղ­ված են ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րը խոչըն­դո­տե­լուն եւ ո­րոնք ներ­կա փու­լում, ան­գամ չթաքց­նե­լով, տա­րա­ծում են ան­գամ ա­րեւմտ­յան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րը, կա­րե­լի է գալ նման հե­տե­ւութ­յան: Գո­նե լի­բե­րալ դաշ­տում վստահ են, որ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի ներ­կա երկ­խո­սութ­յու­նը հե­ռան­կա­րա­յին է, ըստ այդմ, ա­մեն ինչ պետք է ա­նել դրա դեմ: Բայց նաեւ, ե­թե բա­նը հա­սել է բա­ցա­հայտ ֆեյ­քե­րին, թե­րեւս ակ­նար­կում է, որ ռեալ մի­ջոց­նե­րի հար­ցում լի­բե­րալ­նե­րը խնդիր­ներ ու­նեն:

Ն­ման ֆեյ­քա­յին օ­րի­նակ էր օ­րերս ուկ­րաի­նա­կան Սու­միում տե­ղի ու­նե­ցա­ծի շուրջ աղ­մու­կը: Խոս­քը ռու­սա­կան հրթիռ­նե­րի կող­մից ուկ­րաի­նա­կան (նաեւ ա­րեւմտ­յան) հրամ­կազ­մին հար­վա­ծե­լու պատ­մութ­յան մա­սին էր: Այ­սինքն, Սու­միի մարզ­պե­տի նա­խա­ձեռ­նութ­յամբ (ո­րից նա հե­տո գե­րա­դա­սեց հրա­ժար­վել, եւ այն, որ նրան չեն կա­լա­նա­վո­րել, խո­սում է այլ պատ­վի­րա­տու­նե­րի մա­սին) կազ­մա­կերպ­վել էր հրա­մա­նա­տար­նե­րին հրա­պա­րա­կա­յին պար­գե­ւատր­ման մի­ջո­ցա­ռում, եւ հենց այդ կու­տակ­մանն էլ ռու­սա­կան հրթի­ռը հար­վա­ծեց: Միայն թե, տա­րած­վե­ցին նաեւ կադ­րեր, որ զոհ­վել են մեծ թվով խա­ղաղ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րի հի­ման վրա, է­լի բրի­տա­նա­ցի­նե­րի գլխա­վո­րութ­յամբ, եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը մեծ աղ­մուկ բարձ­րաց­րին: Թեեւ հե­տո ի հայտ ե­կավ նաեւ տե­սան­յութ, որ ե­ղել է այլ պայթ­յուն՝ հենց «տե­ղա­կան բնույ­թի», բնա­կե­լի հատ­վա­ծում, հենց ո­րից էլ զոհ­վել են քա­ղա­քա­ցի­նե­րը, սա­կայն ան­գամ դա չխան­գա­րեց, որ թե­ման հրամց­վի Թ­րամ­փին, թե հի­մա ի՞նչ կա­սես, պետք չէ՞ ռուս­նե­րի դեմ մո­տե­ցում­ները կտրուկ կոշ­տաց­նել: Միայն թե Թ­րամփն այլ ուղ­ղութ­յամբ գնաց՝ Զե­լենս­կուն մե­ղադ­րել էր ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը սկսե­լու մեջ։ «Զե­լենս­կին միշտ հնա­րա­վո­րութ­յուն­ներ է փնտրում հրթիռ­ներ գնե­լու հա­մար: Երբ պա­տե­րազմ ես սկսում, դու պետք է ի­մա­նաս, որ հաղ­թե­լու ես դրա­նում: Հատ­կա­պես քո մե­ծութ­յան 20-ա­պա­տի­կի չա­փով ինչ-որ մե­կի դեմ պա­տե­րազմ»:

­Կարճ ա­սած, բրի­տա­նա­կան պրո­վո­կա­ցիան չստաց­վեց, թեեւ հե­տա­գա ի­րա­դար­ձութ­յուն­ներն էլ ա­վե­լի ս­րե­ցին ի­րա­վի­ճա­կը: Այս­պես, ուկ­րաի­նա­կան Ռա­դա­յի սկան­դա­լա­յին պատ­գա­մա­վոր Բե­զուգ­լան հայ­տա­րա­րեց. «Թ­րամ­փը մե­ղադ­րել է Ուկ­րաի­նա­յին պա­տե­րազմ սկսե­լու մեջ, այլ ոչ թե Ռու­սաս­տա­նը հար­ձակ­վում է մեզ վրա: ԱՄՆ-ն­ այժմ Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կիցն է, ցա­վոք: Տե­սա­կա­նո­րեն, ի­րա­վի­ճա­կը ԱՄՆ-ի հետ դի­վա­նա­գի­տա­կան ​​հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզե­լու պատ­ճառ է»:

Ի­հար­կե, ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը խզե­լու միտ­քը հենց այն­պես, օ­դից չի կա­րող ընկ­նել: Բե­զուգ­լան հան­դի­սա­նում է ուկ­րաի­նա­կան «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի դրա­ծոն: Մինչ այս, ուկ­րաի­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը տա­րա­ծե­ցին լու­րեր, որ Թ­րամ­փը պատ­րաստ­վում է պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Զե­լենս­կու մեր­ձա­վոր շրջա­պա­տի դեմ, որ­տեղ ա­ռաջ­նա­յին տե­ղում է MI-6-ի գոր­ծա­կա­լի հա­մա­րում ու­նե­ցող Եր­մա­կը: Ն­ման է, որ նա իր ձեռ­նա­սուն­նե­րի մի­ջո­ցով պատ­րաստ է ան­գամ Ուկ­րաի­նա­յին հասց­նել նաեւ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզե­լու աս­տի­ճան, միայն թե սե­փա­կան կա­շին փրկի:

­Բայց սա էլ չէ խնդի­րը: Այս պատ­մութ­յու­նը պար­զա­պես վկա­յում է եր­կու նման ի­րո­ղութ­յան մա­սին: Նախ, ար­դեն ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը չեն կա­րո­ղա­նում թաքց­նել, որ Թ­րամ­փը գործ­նա­կա­նում ար­դեն պատ­րաստ է Կիե­ւի ղե­կա­վա­րութ­յան հար­ցը տե­ղա­փո­խել պատ­ժա­մի­ջոց­նե­րի դաշտ: Ու դա բնա­կան է, պետք է պա­տե­րազմն ա­վար­տին հասց­նել, Զե­լենս­կին հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում է, եւ նրան հե­ռաց­նե­լու հար­ցը Վա­շինգ­տո­նի հա­մար դառ­նում է ա­ռաջ­նա­յին:

Երկ­րոր­դը: Բ­րի­տա­նիան թեեւ հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է ան­գամ խո­շոր պրո­վո­կա­ցիա­նե­րի մի­ջո­ցով ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ձա­խո­ղե­լու փոր­ձե­րը, սա­կայն դե­ռեւս ռեալ հա­ջո­ղութ­յու­ններ այդ­պես էլ չկան: Իսկ այս հե­ռան­կար­նե­րը շատ ա­վե­լի կփոք­րա­նան, երբ Թ­րամփն ուկ­րաի­նա­կան ներ­կա ղե­կա­վա­րութ­յան դեմ անց­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի ռե­ժիմ­նե­րի: Ա­ռա­վել եւս, որ դեռ Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րից Ուկ­րաի­նա­յին տրվող ռազ­մա­կան օգ­նութ­յան ծրա­գիրն ար­դեն գործ­նա­կա­նում ա­վարտ­վում է, իսկ Թ­րամ­փի վար­չա­կազ­մը ոչ թե այ­լեւս չի պատ­րաստ­վում նոր գու­մար­ներ հատ­կաց­նել, այլ հին գու­մար­ներն է հետ պա­հան­ջում:

Իսկ մյուս կող­մից, ռուս­ներն ակն­հայ­տո­րեն պատ­րաստ­վում են մեծ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, եւ այն, որ ան­գամ Զե­լենս­կին է խոս­տո­վա­նում, որ դրանք կա­վարտ­վեն ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար շատ ա­վե­լի մեծ տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րով, իր հեր­թին է շատ բա­նի մա­սին ակ­նար­կում:

­Մի խոս­քով, նման է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի վեր­ջին փուլն ար­դեն սկսված է:

https://iravunk.com/sim/?p=310663&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան