Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժության` բրոնզե մեդալակիր
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը պոկում վարժությունում հաղթեց բրոնզե մեդալ:
Սահակյանը գրանցեց 153 կգ արդյունք: Երկրորդ տեղը 154 կգ արդյունքով զբաղեցրեց թուրք Յուսուֆ Ֆեհմին, իսկ փոքր ոսկին նվաճեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Գուտուն՝ 155 կգ արդյունքով:
Պոկում վարժությունից հետո Գոռ Սահակյանն առաջատարին զիջում է 2 կիլոգրամով: Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:
https://iravunk.com/sim/?p=310661&l=am/