Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան
Ներքաղաքական
Ի՞նչ վրեժխնդրությունների մասին եք խոսում, մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ։ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե վրեժխնդիր լինելո՞ւ է իր հակառակորդներից:
«Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի՞: Ես այնքան ներողամիտ մարդ եմ, իրոք այդպիսին եմ, ձևական չեմ, դիմակ չունեմ»,-ասաց նա:
Հարցին՝ ձեր շրջապատին էլ կզսպե՞ք, նա պատասխանեց. «Իմ շրջապատը ամենախելոքն է: Ես այնպիսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ»:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:
https://iravunk.com/sim/?p=310638&l=am/