Ինչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ միամիտ ժողովուրդը մտածում է, թե Ազգային ժողովն ազգի խնդիրները լուծելու համար է, խորհրդարանում քննարկում են, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, բառիս բուն իմաստով, «տռուսիկ» ունենալ-չունենալու հարցը: «Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր: Ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք: Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որովհետեւ դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը: Ինձնից չէ ,100 հազարավոր զինվորներից, ՀՀ-ում չի եղել զինվոր, որ ծառայի ու բանակում իրեն հասանելիք՝ օրինակ «տյելնաշկան» կամ մյուս ներքնաշորը իրեն տրամարդեն: Խի չի եղել, որովհետեւ դուք դա տարել ու կերել եք»,- յուր «տռուսիկ»-ի թեման շարունակում է քաղաքական քննարկման առարկա դարձնել Ալեքսանյանը: Էհ, հետո՞, գրողը տանի, ինչքա՞ն կարելի է Հայոց բանակի անվան հետ խաղալ ու մեր անվտանգության երաշխավորին իջեցնել «մայկա-տռուսիկ»-ի մակարդակի:

«2026 թվականին կլինեն ընտրություններ, ժողովուրդը կտա Ձեր հարցի պատասխանը»,- ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված է իշխանափոխության հավանականության կապակցությամբ։ Լավ, այս մարդիկ չե՞ն լսում` ինչ է խոսում իրենց առաջնորդ Փաշինյան Նիկոլը: Մարդն ԱԺ ամբիոնից էլ պարեց, էլ գոռաց, էլ հիստերիկացավ, որպեսզի իր թիմն էլ հասկանա՝ այնպես են բոլոր ոլորտները տապալել, որ չեն ձգելու անգամ մինչեւ 2026 թիվը:

Իսկ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին են այցելել ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Բյուրոյի անդամներից մի քանիսի հետ: Ռուստամյանը ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը եւ համահայկական կառույցի առաջնահերթությունները։ ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները եւ մտահոգությունները, կարեւորել են արցախահայության վերադարձի երաշխավորված եւ անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարեւորությունը տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Իսկ հետաքրքիր է՝ ընկեր ՀՅԴ-ականները բան չունեի՞ն տիկին դեսպանին ասելու այն մասին, որ 2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ Ազգային ժողովի հարակից տարածքում ցուցարար քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել բախում, որի հետեւանքով շուրջ 100 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ` ներառյալ լրագրողներ և օպերատորներ: Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել է առնվազն 20 «Զարյա» տեսակի լուսաձայնային ձեռքի նռնակներ, որոնց կիրառումը թույլատրելի է միայն զինված հանցագործների նկատմամբ, այն էլ` միայն բաց տեղանքում։ Մինչդեռ նույն տիկին դեսպանն անուղղակի խրախուսեց եւ պաշտպանեց ՀՀ ռեժիմի, մասնավորապես ՀՀ վարչապետի պարտականությունը կատարող Փաշինյան Նիկոլի ձեռքի գործիք հանդիսացող Ոստիկանությանը, Քննչական մարմիններին եւ վերջիններիս կողմից անօրինական, հակաիրավական, հակամարդկային գործողությունները։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

https://iravunk.com/sim/?p=310632&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան