Նիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքները

Ներքաղաքական

Նիկոլականների համար ռուսական ալիքները  մոտավորապես նույնն է, ինչ  կարմիր լաթը ցլերի համար: Չնայած նիկոլականներին ցլերի հետ համեմատելը շատ կլինի: Ըստ Նիկոլի` ցլերը հզոր Թուրքիան ու Ադրբեջանն են: Իսկ մենք, ավելի ճիշտ իրենք` նիկոլականները խեղճ ու կրակ անցորդներն են, որոնք էլ ցելրի արանքով պետք է պլստան, որ հանգարց ցլերը  չբարկանան:

Մի խոսքով, օրերս  դեռեւս 90-ականներից ՀՀ պետական լրատվական դաշտում  հայտնված «նավթալինի» մեջ պահած ու Նիկոլի օրոք կրկին ջրի երես  բարձրացած  Տիգրան Հակոբյանը  կրկին կախվեց  ռուսական ալիքների հեռարձակման թեմայից: Ընդ որում, այս անգամ սույն  լիբերաստ գլոբալիստը Լեւոն Տեր-Պետրոսյանի  «վկա» պաշտոնյան որոշեց  իր արեւին խորամանկ ձեւակերպում տալ ռուսական ալիքների դեմ իր պայքարին, ասելով, թե իբր ընդհանրապես դեմ է ցանկացած օտարերկրյա ալիքի հեռարձակմանը: Սակայն այստեղ կա մեծ Տրգրան Հակոբյանի գլխի չափ բայց: Նախ ռուսական ալիքները  դիտում են  հեռուստադիտողների 90 տոկոսը, իսկ  ասենք` անգլերեն կամ ֆրանսերեն հեռուսաալիք կդիտի  առավելագույնս  3-4 տոկոսը իրար հետ վերցրած: Հետեւապես զրկել  բնակչության 90 տոկոսին  իրենց ետաքրքրող հեռուսաալիքներից  նույնը չէ, ինչ զրկել 4-5 տոկոսին:

Հաջորդ բայցը այն է, որ  ի տարբերություն բոլոր այլ օտարերկրյա  հեռուսաալիքներից  ռուսական ալիքները պատկանում են մեզ բարեկամ պետությանը եւ ժողովրդին, ով ավելի քան 200 տարի  եղել է հայ ժողովրդի  կողքին եւ բազմաթիվ անգամ փրկել է մեզ  մահացու արհավիրքներից: Նույնը չենք կարող ասել, օրինակ` Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի կամ աշխարհում որեւէ այլ պետության մասին: Այդ իսկ պատճառով հավասարեցնել Ռուսաստանը այլ օտար երկրների հետ ոչ այլ ինչ է, քան  ապերախտություն, ինչը, սակայն, Տիգրան Հակոբյանի մոտ նոր չէ, որ դրսեւորվում է:

Սակայն   սույն Լեւոնա-նիկոլական գործիչը օրիգինալ չէ իր  «թավշյա» երազանքների առումով: Մեկ այլ  երիտհայ, իսկ գուցե ոչ հայ (իր ԴՆԹ-ն չենք ստուգել) Մխիթար Հայրապետյանը ուղիղ մեկ տարի առաջ իր բոլոր բան ու գործը թողած ջանք էր թափում ռուսական հեռուսաալիքները փակելու համար իր խոսքով «Հայաստանի պետական շահերից» ելնելով: Պարզապես  Նիկոլի ասած «ֆանտաստիկայի ժանրից է», որ  տարի առ տարի  թուրքերին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը հանձնող իշխանության ներկայացուցիչը խոսում է Հայաստանի պետական շահերից: Սույն նիկոլազգի երեւույթի կարծիքով հեռուստատեսային եթերում չպետք է լինի  Հայաստանի  ու Հայաստանի սիմվոլների հանդեպ վիրավորանք: Այսինքն`  Ցեղասպանությունը կասկածի տակ դնող, Արարատը  ՀՀ զինանշանից  ջնջել ցանկացող, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարող  իշխանության ներկայացուցչի նուրբ հոգին խորապես խոցվում է, երբ  ՌԴ հեռուստատեսությամբ հնչում է քննադատություն Նիկոլի  վերաբերյալ: Օրինակ, երբ մխիթարհայրապետյանների եւ տիգրանհակոբյանների առաջնորդ Նիկոլը հայտարարում է, որ իրենք  չեն վիրավորվում, երբ նրանց անվանում են «թուրք», նրանց թրքասեր հոգին չի ալեկոծվում: Իսկ ցանկացած թթու խոսք Նիկոլի քաղաքականության մասին  նրանց համար պարզապես ողբերգություն է: Այսինքն` Հայաստանի խորհրդանիշը ըստ Հայրապետյանի Նիկոլն է: Ինչպես ասում են մեր մեծերը` ողբամ քեզ հայ ժողովուրդ:

Ամբողջ խնդիրն այն է, որ նիկոլականները  հասկանում են, որ  եկել է նրանց խաբեության, օրինախախտության վերջը: Ինչպես ասում էր դասականը` չի կարելի  հավերժ խաբել ամբողջ ժողովրդին: Դա իսկապես անհնար է: Երեւանի, Գյումրու, Փարաքարի եւ գրեթե բոլոր տեղական ընտրությունները մեկը մյուսի հետեւից ցույց են տալիս, որ նիկոլականները այլեւս  չունեն ոչ միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, այլեւ ընդհանրապես քիչ թե շատ զգալի  ձայներ: Դրա համար նրանց պետք է որպեսզի  հայ հեռուստադիտողը տեսնի միայն  նիկոլական լուրեր, ենթարկվի բթացման հայկական ցածրորակ սերիալներով, իսկ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների եւ գործընթացների մասին  լսի միայն նիկոլամերձ  կիասգրագետ, այսպես կոչված, քաղաքական վերլուծաբաններից:

Սակայն, եթե մեկ տարի առաջ փակել ռուսական հեռուսաալիքները նիկոլական իշխանութնուններից պահանջում էին ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ եվրոպական վերահսկիչները, ապա այս մեկ տարվա ընթացքում աշխարհում իրավիճակը փոխվել է: ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում  այլ է, իսկ  ԵՄ-ն զբաղված է իր դարդերը լացելով: Իսկ ինչ կլինի եւս մեկ տարի անց աշխարհում ու հետեւաբար Հայաստանում, կարելի է կանխատեսել: Սակայն դրա համար պետք է լսել ոչ թե  նիկոլազգի, այսպես կոչված, քաղաքագետներին եւ քաղաքական գործիչներին, այլ հետեւել շատ ավելի լուրջ փորձագետներին, որոնք հանդես են գալիս այդ թվում նաեւ ռուսական հեռուտաալիքներով:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում