Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած անդամներին, «Երբեք չեք ամաչի իմ փոխարեն»,– նշեց նա։
«Երբ ասում էի, որ կպահեմ սուբորդինացիան, կպահեմ։ Բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն ուրիշ ձևով պահի, իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող կարող ապրել։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբուրեմ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա»,- հայտարարել է Գյումրու նորընտիր համայնքապետը։
Ղուկասյանը նաև ասել է. «Այսքան քրեական գործերը վրաս, ես եկել, ստանձնել եմ այդ պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս՝ հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցում։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ:։
https://iravunk.com/sim/?p=310617&l=am/