Ծանրամարտի ԵԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Սպորտ
Մոլդովայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 16-ին մենք ունենք մեկ մասնակից:
Այսօր ելույթ կունենա Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Գոռ Սահակյանը, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիային մամուլի ծառայությունը։
Մեր ծանրորդը կմրցի 73 կգ քաշային կարգում: Այդ քաշային ծանրորդների ելույթները կմեկնարկեն ժամը 17:00-ին:
Մեր մարզիկի ելույթը կցուցադրվի Առաջին ալիքով։
https://iravunk.com/sim/?p=310600&l=am/