ՉԼ. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն պարտվեցին բայց դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ

Կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում տանը 4-0 հաշվով Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում պարտվեց 1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբից հեթ-տրիկ գրանցեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը 13 գոլով ՉԼ-ի ընթացիկ խաղարկության գլխավոր ռմբարկուն է:

«Բարսելոնան» 6 տարվա ընդմիջումից հետո կխաղա գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում և երկու հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» և Միլանի «Ինտերի» դիմակայության հաղթողի հետ: Այս դիմակայության առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը Մյունխենում հաղթել է 2-1 հաշվով:

Օրվա երկրորդ խաղում էլ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Բիրմինգեմում 2-3 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային», բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3-1:

Ի դեպ, պատասխան խաղում անգլիական ակումբը տպավորիչ քամբեք արեց, Ունայ Էմերիի գլխավորած թիմը 27-րդ րոպեից հետո պարտվում էր 0-2 հաշվով, սակայն հետագայում երեք գոլ խփեց:

ՊՍԺ-ն եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս դիմակայության առաջին խաղում «Արսենալը» տանը հաղթել է 3-0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-1 (առաջին խաղը` 0-4) (տեսանյութ)

Սերու Գիրասի, 11 (11մ), 49, 76 - Ռամի Բենսեբաինի, 54 (ինքնագոլ)

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 3-2 (առաջին խաղը` 1-3) (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 34, Ջոն Մաքգին, 55, Էզրի Կոնսա, 57 - Աշրաֆ Հաքիմի, 11, Նունու Մենդեշ, 27

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում