«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ վարույթները կարճում է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին:
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=310592&l=am/