Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի․ ԱԺ–ն մերժեց նախագիծը
Հասարակություն
Կողմ 27, դեմ 59 , 1 ձեռնպահ ձայներով ՀՀ Ազգային ժողովը մերժեց Համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 13–ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։