«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար: Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։

10 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ապառիկ վարկավորման շուկայում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ այս պահանջված վարկատեսակի համար: Յուրաքանչյուր տասներորդ տնտեսապես ակտիվ բնակիչ դիմել է ապառիկ վարկի համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս պրոդուկտի պորտֆելն աճել է 20%-ով, իսկ Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է բիզնեսի կողմից Բանկի նկատմամբ բարձր վստահության մասին։

Ապառիկ վարկերն առավել տարածված են 20-35 տարեկան հաճախորդների շրջանում՝ կապված նրանց բարձր գնողունակության և ակտիվ կենսակերպի հետ։ Հատկապես ուշագրավ է երիտասարդների շրջանում վարկավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչը կարող է վկայել ֆինանսական իրազեկվածության և պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Վարկառուների 55%-ը կանայք են, իսկ 45%-ը՝ տղամարդիկ։

«Ապառիկ վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված ֆինանսական պրոդուկտներից մեկը սպառողների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկը միտված է հարմար և մատչելի լուծումներ տրամադրելուն՝ առաջարկելով վարկավորման շահավետ պայմաններ։ Մենք մշտապես վերլուծում ենք հաճախորդների տվյալները, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել նրանց կարիքները և օպտիմալացնել մեր առաջարկներն ու մարքեթինգային նախագծերը։ Այս տարի մենք պլանավորում ենք ընդլայնել գործընկերների ցանցը և ավելացնել ապառիկ վարկերի պորտֆելն առնվազն 5%-ով», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ապառիկ գնումների շարքում ավանդաբար առաջատար են էլեկտրոնիկան և սպառողական տեխնիկան, քանի որ դրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Երկրորդ տեղում է կահույքը, որի գնման համար ապառիկը հարմար լուծում է՝ հաշվի առնելով մեծ ծախսերը։ Նկատվում է նաև հետաքրքրություն շինարարական ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են սանտեխնիկան և պատուհանները՝ հատկապես գարնանային և ամառային սեզոններին, երբ բնակարանի բարեկարգման և վերանորոգման հարցերը դառնում են առավել ակտուալ։

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաև տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, աբոնեմենտներ սպորտային- առողջարարական կենտրոններում և այլն:

Ֆինանսավորման այս տեսակը նախատեսում է ապրանքների ապառիկ ձեռքբերում 30,000-ից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի՝ 3-60 ամիս գործողության ժամկետով։ Բանկը դիտարկում է 18-70 տարեկան հաճախորդների հայտերը՝ նրանց վարկային պատմության հիման վրա։

Ապառիկ վարկ կարելի է ձևակերպել նաև առցանց՝ առանց մասնաճյուղ կամ առևտրի կետ այցելելու։ Դրա համար անհրաժեշտ է Բանկի գործընկերոջ կայքում ընտրել ապրանքը և անմիջապես դիմում ներկայացնել։

Ապառիկ վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան