Սիգը թանկանալու է․ ՇՄ նախարարը հայտնեց՝ որքան
Տնտեսություն
«Շուկայում 1 կգ սիգի արժեքն ինչքա՞ն է թանկանալու։ Գաղտնիք չեմ բացահայտի, որ այդ սիգ ձկնատեսակից օգտվողները միջին և ցածր խավի ժողովուրդն են, կա՞ հաշվարկ՝ գործող սակագնի վրա ինչքան կավելանա»,– այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը։
«Եթե հաշվենք, որ 3 սիգը 1 կիլոգրամ է, միջինացված եմ ասում, եթե 1 ձուկն էլ՝ 300–400 գրամանոց, վաճառվում է 200–250 դրամով, եթե միջինացված 1 կգ–ն ունենում ենք 800 դրամի շրջանակներում, ուրեմն դրա վրա կավելանա 150 դրամ։ Ծանրաբեռնվածությունը մեծ չի լինելու։ Կարող եմ ասել՝ մենք որևէ բեռ չենք ավելացնելու, հակառակը՝ բավականին ցածր են կենդանական աշխարհի օգտագործման վճարները։ Ընդամենը փորձում ենք հետևից հասցնել։ Կարծում ենք՝ շատ վաղուց են սակագները սահմանվել, և վերանայման անհրաժեշտություն կա»,– հարցին այսպես պատասխանեց նախարարը։
https://iravunk.com/sim/?p=310447&l=am/