Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին

Հասարակություն

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին, ինչի մասին նաեւ հայտարարություն են տարածել.

 

«Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներս, ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ մեր բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու մեզ հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

 

Մեր պահանջները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից

 

Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում, այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում, բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում, 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին, գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից, Անօրինական ճանապարհով կառուցապատող – նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում, շահագործման թույտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման, հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ, հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում, մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։

Ուղերձ համաքաղաքացիներին

 

Սիրելի համաքաղաքացինե՛ր, ներողություն ենք խնդրում Եղվարդի խճուղու փակվելու հետևանքով պատճառվող անհարմարության համար։

 

Մենք՝ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներս, գիտակցում ենք, որ մեր գործողությունների արդյունքում դուք գուցե այսօր ուշացաք աշխատանքից, բժշկի այցելությունից կամ այլ հրատապ գործերից, խաթարվեց ձեր երեխաների կրթական պրոցեսը, դուք ժամանակին չհասաք ձեր տարեց ծնողներին։ Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհներիի փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։

 

Մենք, որպես մեր հանրության մի մասը, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը։ Կոչ ենք անում նաև մեր իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին նույնպես համախմբվել և պայքարել այս արատավոր երևույթների դեմ:

 

Ապօրինությունների ամբողջ շղթան և նախապատմությունը «Հետք»-ի հետաքննությունում։  

 

Ուղերձ իշխանություններին 2 ամիս առաջ ՀՀ Վարչապետը հրապարակել էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման տեսլական՝ նշելով, որ այն պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

 

Հրապարակված գաղափարախոսության հիմնասյուներից է այն, որ ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք:

 

Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք՝ մոտ 4000-ը այն 3 միլիոնից, որոնք որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել, արարել, ասել է թե՝ ստեղծել բարեկեցություն։ Մենք կատարել ենք խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու ընտրություն։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ պետական կառավարման համակարգում կան այս գաղափարախոսությանը խոչընդոտողներ կամ ուղղակի զրոյական ըմբռնում։

Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ: Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում: Մինչդեռ, ինչպես հրապարակված տեսլականում է ասվում, հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում:

 

Սրանք ուղղակի օրինակներ էին այն բանի, որ Կառուցապատող-պետական մարմիններ-ՏԻՄ մարմիններ-բանկեր քառանկյունու գործողությունները առնվազն մի քանի կետով հակասում են հրապարակված տեսլականին։ Հետևաբար՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիները, ի դեմս մեզ, պետք է ստանան հարցի պատասխանը․ Կառավարությունում այդ փաստաթղթում հրապարակված գաղափարների կրողներ կա՞ն, թե՝ ոչ։  

 

Հետգրություն

 

Երևանի քաղաքապետարանը անդադար գովազդում է, թե ինչպես են վերադարձնում կամ ազատագրում ժամանակին զավթած կանաչ և բակային տարածքները, բայց միաժամանակ մեզանից ապօրինի որոշումներով խլում 4000քմ կանաչապատ բակային տարածք»:   

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում