ԵԱ. Սամվել Գրիգորյանին չհաջողվեց մեդալ նվաճել
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սամվել Գրիգորյանը (82 կգ) չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել։
Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1-3 հաշվով պարտվեց վրացի Գելա Բոլկվաձեին։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց մեկական ոսկե ու արծաթե մեդալով։ Չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) բավարարվեց արծաթով։
https://iravunk.com/sim/?p=310400&l=am/