ԵԱ. Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար, սակայն հայ ըմբիշը ստիպված է հրաժարվել պայքարից, այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ծառայությունը։
Հայ մարզիկը վնասվածք է ստացել, ինչի պատճառով հունգարացի Ալեքս Շոկի հետ գոտեմարտը չեղարկվել է։
https://iravunk.com/sim/?p=310387&l=am/