«ՍԱ ԻՄ 9-ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏՆ ԷՐ ԵՎ 9-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանում կայացել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը։ Մրցաշարի ժամանակ մենամարտեր են ընթացել նաև K1-ով։ Խառը մենամարտերից մեր երկրի 8 մարզիկներից 7-ը հաղթել են, իսկ K1-ից 2-ը։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել այս մրցաշարի հաղթող, խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, ծնունդով Էջմիածնից ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Գեղամ ։ Շնորհավորում ենք տպավորիչ հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ 70 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մրցակիցս իրանցի Էրֆան Մադադին էր։ Հենց մենամարտի առաջին ռաունդում, տեխնիկական նոկաուտի ենթարկելով, հաղթեցի նրան։ Սա իմ 9-րդ մենամարտն էր ու 9-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղթանակս նվիրում եմ երջանկահիշատակ մայրիկիս պայծառ հիշատակին։ Մայրս միշտ երազում էր, որ ես մեծանամ ու շատ ուժեղ մարզիկ դառնամ։ Նրա երազանքը կատարվեց։ Նշեմ, որ լավ էի պատրաստվել այս մենամարտին։ Ինչպես պլանավորել էինք անձնական մարզչիս Անդրանիկ Կարապետյանի հետ, հենց այդպես էլ եղավ, ու ես հաղթեցի։ Իմ հաջողության հետևում Աստված է միայն կանգնած, շատ մեծ հավատք ունեմ Աստծո հանդեպ։ Աստծո կամքով ինձ տրվեց այս հաղթանակը։

- Գեղամ, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Այս հաղթանակով դասակարգման աղյուսակում ես հիմա արդեն ավելի բարձր հորիզոնականում եմ գտնվում։

- Նախապես հասցրել էիր մրցակցիդ ուսումնասիրել։

- Իհարկե, նա բավականին ուժեղ մրցակից է, պրոֆեսիոնալ ռինգում ուներ 3 հաղթանակ։ Նշեմ, որ ես շատ մեծ ցանկություն ունեմ պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել ադրբեջանցի մրցակցի դեմ ու հաղթել նրան, դա երազանքի պես բան է ինձ համար։ Նշեմ, որ UFC անվանի մարզիկ Արման Ծառուկյանը 2021֊ի դեկտեմբերին ինձ ՌԴ Սոչի քաղաք էր հրավիրել, այնտեղ միասին պարապմունքներ ենք անցկացրել, ես նրան օգնեցի պատրաստվել Իսլամ Մախաչևի դեմ մենամարտին, նա էլ ինձ շատ օգնեց, միասին պարապեցինք։ Դա իսկապես շատ մեծ փորձ էր ինձ համար։ Նա, ինչպես գիտեք, անցած տարի ամռանը Հայաստան ժամանեց, Էջմիածին էլ եկավ իմ սաների հետ էլ ծանոթացավ, այս տարի ամռանը ևս կգա։

- Գեղամ, որևէ հիշարժան մենամարտ ունեցել ես քո մարզական կարիերայի ընթացքում։

- Իհարկե, տարիներ առաջ, կրկին տեխնիկական նոկաուտով հաղթել եմ ինձանից 10 տարի մեծ իրանցի մրցակցիս, ես 17 տարեկան էի, մրցակիցս 27։ Սա երբեք չի ջնջվի իմ հիշողությունից։

- Շնորհակալություն, Գեղամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

֊Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Իսկ ահա MIX FIGHT ֆեդերացիայի նախագահ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց.

«Մրցաշարը շատ լավ անցավ ։Սա մեծ քայլ է բոլորիս համար ցույց տալու, որ մեր մրցաշարերում ամեն ինչ կազմակերպված է շատ բարձր մակարդակով ու համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Դա կարևոր է, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձվի մեր մարզաձևի մարզիկներին թե սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակով, որպեսզի մեր մրցաշարերը հետաքրքրեն ինչպես հեռուստաալիքներին, այնպես էլ հովանավորներին։ Դա փոխշահավետ է բոլորիս համար։ Շուտով կլինի նաև MIX FIGHT 58-ը, այն անկրկնելի է լինելու» ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում