ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Հասարակություն
2023 թվականի ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում նենգ թշնամու կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով հերոսաբար զոհվեցին ՀԵՆՐԻԿ ՎԱՉԱԳԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ և ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Հենրիկը ծնունդով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից էր, կոչումով լեյտենանտ, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմների մասնակից էր։
Արթուր Ավետիքի Սահակյանը ծնունդով Գյումրիից էր, շատ հայրենասեր երիտասարդ։
Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից էր, Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից էր։
Մկրտիչ Արմենի Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ Ուղիղ 2 տարի լրացավ նրանց անմահանալուց։
Այս չորս լուսավոր երիտասարդները կյանքի գնով պաշտպանել են հայրենի հողը, պաշտպանել են մեզ բոլորիս, որպեսզի ապրենք խաղաղ երկրում։ Ոչ ոք իրավունք չունի նրանց մոռանալու, նրանց սխրանքն անմահ է, նրանց անունները մեր սրտերում...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=310367&l=am/