Տղամարդը հարվածել է պարեկին, սեռական բնույթի հայհոյաքներ հնչեցրել․ նա ուղարկվել է հարկադիր բուժման

Իրավական

Հարություն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ու հասարակական նշանակության հիմնարկի բնականոն աշխատանքը խոչընդոտելով և պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների օրինական ծառայողական գործնեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել պարեկ Հրայր Ա․-ի նկատմամբ։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 25-ին և մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Նշվում է, որ տղամարդը սրճարանում կենցաղային հարցերի շուրջ բարձրաձայն վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո՝ ձայների վրա սրճարան եկած պարեկային ծառայողները նրան հանդարտվելու և սթափվելու հորդորներ են ներկայացրել, սակայն վերջինս գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել նրանց հորդորներին և շարունակել է սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնել ինչպես պարեկային ծառայողների հասցեին, այնպես էլ անհասցե։

Հարություն Կ․-ի հակահասարակական վարքագիծը կանխելու նպատակով պարեկային ծառայողները ձերբակալել են նրան և տեղափոխել ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ, որի ժամանակ նա, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել Հրայր Ա․-ի նկատմամբ՝ մեկ անգամ գլխով հարվածելով նրա ձախ ուսին։ Այնուհետև  ձերբակալված անձանց ժամանակավոր պահման խցում շուրջ 30 րոպե և ավելի ոստիկանության աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել խցի դռանն ու պատերին։

 

Դատարանը վճռել է Հարություն Կ․-ի կողմից արարքներն անմեղսունակության վիճակում կատարելը համարել ապացուցված։

Մեղադրյալի նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում։

Դատական ակտը հրապարակվել է մարտի 12-ին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում