«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ու այս մակարդակի մարդը ուզում է քաղաքագլուխ դառնալ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել լրատվամիջոցներից մեկի տաղավարում կազմակերպված քաղաքական բանավեճի ժամանակ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ «ադրբեջանաթուրքական շարասյան մաս» է անվանել իշխանության ամենասիրելի սորոսականներից Դանիել Իոաննիսյանին, եւ վերջինս էլ ջրով լի բաժակը հենց ուղիղ եթերում ցփնել է նրա վրա: Ուշագրավը ոչ թե Իոաննիսյանի հերթական ոչ ադեկվատ պահվածքն է, այլ Խաժակյանի հնչեցրած մեղադրանքը մի բանում, ինչում նույն կերպ կարելի է մեղադրել, ասենք, ԼՀԿ-ին: Թե ինչով էր զբաղված «Լուսավոր Հայաստան»-ը՝ Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, թերեւս բոլորի աչքի առաջ է եղել, իսկ թե ինչու է հիմա հանկարծ Արեւմուտքից մերժվածքի կեցվածքով լրիվ այլ դիրք ընդունել, սա ամենահետաքրքրականն է: Ինչեւէ, տեղի ունեցածին առավել դիպուկ անդրադարձել է «Իմինեմնի» փոդքաստի վարողներից Վազգեն Սաղաթելյանն ու նշել. «Կողքից որ նայես, կարա տպավորություն ստեղծվի, որ իրենցից որեւէ մեկն ունի ինքնասիրություն: Ոնց որ երկու պոռնո դերասանուհի վիճեն բարոյականության շուրջ»:

Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիկ ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ցավալիորեն երեկ շատերի աչքում փոքրացավ ու գնաց կանգնեց Գյումրիի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի կողքին: Լավ, մենք չասենք, բայց մի՞թե Ալեքսանյանը գոնե Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, նախկին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի խոսքն էլ չէր լսել, ով նշել է. «ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին եւ Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը... Քաղաքագիտության դասական սահմանմամբ՝ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական: 2020թ նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել ՔՊ-ի հետ, դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով եւ կրում է ՔՊ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաեւ խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության: Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է ՔՊ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին իրական ընդդիմադիր թեկնածուին: Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինի եւ գործի ի շահ Հայաստանի Հանրապետության: Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար»: Այսքանից հետո՝ մեզ մնում է կրկին ցավով արձանագրել, որ Սպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը, իրական Սպիտակ արջը «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանն էր, ով իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը եւ մարտում զոհվել: Իսկ երեկ նրա երկնային ծննդյան տարեդարձն էր…

Ի դեպ, Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ մասին. վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած իր ասուլիսի ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքացուն հրավիրել է «ռազբորկայի»: Մասնավորապես` հանրայնորեն արձանագրվել է, որ Մինասյանը, նախկինում լինելով ՀՀԿ-ական, տեղափոխվել է ՔՊ, ու քաղաքացին հետաքրքրվել է, թե արդյոք սա պատեհապաշտություն չէ, ու հաջորդ ընտրություններին էլ այլ կուսակցության ցուցակով չի մասնակցի: Հնչեցված հարցին ՔՊ-ական թեկնածուն չի պատասխանել, այլ հրավիրել է «ռազբորկայի»: Ու այս մակարդակի մարդը ուզում է քաղաքագլուխ դառնալ:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան