Ալենը որոշել է այս պատմության «բարի ձյաձյան» դառնալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից ամենաշատը ոգեւորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ոչ թե կոնկրետ միջադեպից, այլ որ լավ շանս է ընձեռվել ազատվել Անդոյից վերջնականապես ու ամենակարեւորը՝ «յա տուտ նի պրիչյոմ» լոզունգով»,- մեջբերելով Ալենի պլանը՝ ԱԺ միջանցքներում խոսում են ՔՊ-ականները։ Ըստ նույն լուրերի, Ալենը որոշել է այս պատմության «բարի ձյաձյան» դառնալ ու նեղ կրուգում գլուխ է գովել, թե Անդոյի ցանկացած սայթաքում ինձ համար մի աստիճան բարձրանալ է այսուհետ լինելու։
https://iravunk.com/sim/?p=310321&l=am/